Պաշտոնական. Արգենտինայի ընտրանու մարզիչը հեռացավ թիմից
ՍպորտԱրգենինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին պաշտոնապես լքեց ակումբը:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է մարզչի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզելու մասին: Թիմը կլքի նաև Սամպաոլիի ողջ շտաբը:
Ռուսաստանում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում Սամպաոլիի գլխավորությամբ արգենտինացիները հասան մինչև 1/8 եզրափակիչ: