Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation 

Ստիպված կլինենք բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը. «Փյունիկ»-ի հայտարարությունը

Sport

«Փյունիկ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ.

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ծայրահեղ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից, ինչպես նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծմամբ: 2017/2018 մրցաշրջանի վերջում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը որոշեցին փոխել ակումբի անունը: Նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երեւան» անվանումը: Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվեցին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հաստատել է, որ ինքը ողջունում է որոշումը: Մենք ներգրավեցինք երկրպագուներին ակումբի նոր տարբերանշանի ստեղծման համար, ՀՖՖ ներկայացնելու համար պատրաստեցինք  բոլոր փաստաթղթերը, բայց 2018 թվականի հուլիսի 13-ին ակումբը ծանուցում է ստացել, որ իրավունք չունի օգտագործել «ՖԱ Երեւան» անունը, քանի որ Առաջին լիգա է հայտավորվել «Երեւան» անվամբ ակումբ։

Վերոհիշյալ ակումբը գրեթե ամբողջությամբ կազմված է 2001 թվականին ծնված ֆուտբոլիստներից։ Վերջիններս «Փյունիկ»-ի ակադեմիայի սաներն են, որոնք 1 տարվա ժամկետով փոխանցվել էին «Ավան Ակադեմիա»-ին 2017/18 մրցաշրջանում Առաջին լիգայում հանդես գալու համար։ Առաջնության ավարտին բոլոր խաղացողները պետք է վերադառնային «Փյունիկ» ակումբ: Մենք բազմիցս դիմել ենք «Ավանի Ակադեմիա» -ի ղեկավարությանը` հորդորելով կատարել համաձայնագրի պահանջները։ Սակայն մեր բոլոր կոչերը ոչ միայն անպատասխան են մնացել, այլեւ առանց մեզ հետ համաձայնեցնելու մեր  խաղացողներին ուղարկել են նոր թիմ՝ «Երեւան»։  Մենք նման գործողությունները համարում ենք ոչ կոռեկտ և հակաիրավական։ Եթե մոտ ժամակներս «Փյունիկ» ակումբի բոլոր խաղացողները չվերադառնան, մենք ստիպված կլինենք դիմել սպորտային արբիտրաժային դատարան։

2018 թվականի հուլիսի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով մեր ակումբին մերժեցին  նաև Եվրոպա լիգայի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական ակադեմիայում՝ չնայած ժամկետների նախնական համաձայնությանը:

ՀՖՖ ներկայացուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի խոչընդոտեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Եվրոպա լիգայի ընտրական փուլի առաջին խաղին մակեդոնական «Վարդար»-ի հետ հանդիպմանը նախապատրաստվելուն: Եվ միայն «Բանանց» ֆուտբոլային ակումբի բարեկամական աջակցության շնորհիվ՝ մենք ոչ միայն հասցրել ենք նախապատրաստվել հայտնի մրցակցի հետ առաջին խաղին, այլեւ շատ կարեւոր հաղթանակ ենք տարել ակումբի եւ երկրպագուների համար:

Իսկ Եվրոպա լիգայի առաջին փուլի հանդիպումից անմիջապես առաջ, մենք ստացանք «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարների զգալի աճի մասին ծանուցում, ըստ որի՝ մեկ հանդիպում անցկացնելու համար «Փյունիկ» ՖԱ-ն պարտավորովում է վճարել 5 միլիոն դրամ, որը կրկնակի է՝ նախկինում եղած գնից։

2018 թ. հուլիսի 7-ին պարոն Հայրապետյանը հանձնարարեց 24 ժամվա ընթացքում ազատել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները եւ փակեց ֆուտբոլի դաշտերի մուտքը, ինչպես նաև երեխաների եւ մարզիչների առաջ փակեց հանդերձարանների դռները՝ չնայած ըստ նախնական համաձայնության՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այդ տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի։

Ավելի քան 700 երեխա և 40 արհեստավարժ մարզիչ զրկվել են մարզումներ անցկացնելու իրենց հնարավորություններից, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ անցնկացնելուց: Սա էլ այն դեպքում, երբ մեր դպրոցի սաները Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզն են կազմում: Ոչնչացման եզրին է մեր օրերում ամենահայտնի մարզադպրոցը, որտեղից դուրս են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը և այլ շատ հայտնի և տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր տարիներ շարունակ բարձր են պահում մեր երկրի անունը ամբողջ աշխարհում: Եվ այս ամենը կատարվում է Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության նախաշեմին, որը անցկացվելու է հենց Հայաստանում:

ՀՖՖ-ի ղեկավարության նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառը հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին «Փյունիկի» դիրքորոշումն էր։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամենրի, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկար։

Գիտակցելով, որ այս բոլոր գործողությունները կառուցողական չեն, «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, հունիսի 29-ի երեկոյան «Փյունիկ» ակումբի տնօրենի պաշտոնակատարը ՀՖՖ-ի ղեկավարությունից  զանգ է ստացել։ Նրան հորդորել են ներկայանալ ժողովին և կողմ քվեարկել օրակարգային բոլոր հարցերին, ինչն էլ վերջինս արել է։ Դրանից հետո մենք ստիպված ենք եղել դադարեցնել մեր համագործակցությունը տվյալ անձի հետ։

Ակումբի ներքին հարցերին ոչ կոռեկտ միջամտությունը վրդովմունք է առաջացել «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավարության մոտ։  Ինչպես նաև ղեկավարությունը հրաժարվել է հունիսի 30-ին կայացած ժողովի որոշումները լեգիտիմ համարել, քանի որ հայտարարվել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Դժվար է հասկանալ, թե ՀՖՖ ներկայացուցիչները ինչով են առաջնորդվում իրենց աշխատանքում և որոշումներում, բայց եթե «Փյունիկ»-ի նկատմամբ վերաբերմունքը շարունակի լինել կողմնակալ եւ ոչ ճիշտ, մենք ստիպված կլինենք հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ողջ ղեկավարության հանդեպ եւ բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը»,-ասվաշ է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Nature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in Tehran
Most Popular