ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը
ՀայաստանՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային՝ Տղիբուլիում մարդկային զոհերի պատճառ դարձած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հեռագրում Պաշտպանը կարեկցանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել ողբերգության արդյունքում տուժածներին։