Քեթի Փերին 9 միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
ԼուսանկարներDaili Mail-ը գրում է, որ երգչուհի Քեթի Փերին արդեն տասը ամիս է` չի կարողանում «ազատվել իր տնից»։ Երգչուհին սկզբում իր տունը վաճառքի էր դրել 9 մլն դոլարով, սակայն գնորդ չէր գտնվում։ Քեթին էլ գինը իջեցրել է 335 հազար դոլարով։
Այն ունի չորս ննջասենյակ, ֆիթնես ստուդիա, հսկայական խոհանոց, վեց լոգարան, շքեղ տեսարան դեպի Հոլիվուդ, հսկայական լողավազան, առանձին տուն՝անվտանգության աշխատակիցների համար և տուն հյուրերի համար։
Ի դեպ, 33-ամյա երգչուհին այդ տունը ժամանակին գնել էր 8 մլն 285 հազար դոլարով։