Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել իր «ձգված» հետույքը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերKeeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրերից՝ Քորթնին տխրեցրել է իր բոյֆրենդին՝ instagram-ում կիսամերկ լուսանկարներ հրապարակելով։ Լուսանկարներում 39-ամյա Քորթնին ցույց է տվել իր «ձգված» հետույքը։
Ինչպես հայտնի է՝ 25-ամյա բոյֆրենդը՝ Յունես Բենջիմին դեմ է, որ իր սիրուհին կիսամերկ և գայթակղիչ լուսանկարներ հրապարակի։
«Ահա ինչ պետք է ցույց տաս, որ շատ լայք ստանաս»,-գրել է դառնացած բոյֆրենդը նկարների տակ։
Այնուհանդերձ, այս ամենից նրանց հարաբերություններում ոչինչ չի փոխվել։
Հավելենք նաև, որ զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։