Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է 

Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները

Քաղաքական

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց այն թերությունները, որոնք առկա են թե գործող, թե գործընկերների կողմից առաջարկված ընտրական մոդելներում: Ըստ նրա՝ գործող մոդելի առավել հաճախ նշվող թերությունները երկուսն են: «Երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում, ընթանում է կայացման փուլ, կուսակցության ցուցակում որևէ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել տվյալ քաղաքական ուժի հետ և մարդիկ հնարավոր է նրան ձայն տան, որն ավտոմատ կգնա կուսակցության օգտին: Այս մոդելն ունի հակառակ, դրական կողմը, որ այդ մարդիկ են ձևավորում կուսակցության դեմքը, բայց պատմական այս հատվածում դա թերություններից մեկն է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Բարձրաձայնվող երկրորդ թերությունը, ըստ ՀՀԿ անդամի, հաշվարկի մեխանիզմն է: Մասնավորապես, այն, որ երկու ընտրատարածքներում առկա են հավասար ձայներ, օրինակ, 20 հազար, ինչը թեկնածուների միջև բաշխվել է ոչ հավասար ձևով: Առաջինում նրանցից մեկը ստացել է 19 հազար, մյուս երկուսը՝ 600 և 400-ական ձայներ: Երկրորդում՝ թեկնածուներից առաջինը՝ 10 հազար ձայն, երկրորդը՝ 6, երրորդը՝ 4 հազար, և եթե երկու տեղամասերին էլ բաժին հասնի երկու մանդատ, ապա կստացվի, որ առաջինից կանցնի 600 ձայն հավաքածը, իսկ երկրորդից 4 հազար ձայն հավաքածը ներկայացված չի լինի խորհրդարանում:

Անդրադառնալով գործընկերների կողմից առաջադրված մոդելներին՝ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «Փակ համամասնական ցուցակի» մոդելի դեպքում խախտվում է ուղղակի ընտրությունների գաղափարը: «Թեկնածուների հերթականությունն իրականում որոշվում է կուսակցության վերախավի կողմից, ոչ թե ժողովրդի: Շատ հաճախ կուսակցության լոկոմոտիվը (հեղ. հայտնի ու հեղինակավոր անձը), ում մասին արդեն խոսեցի, ստանում է շատ ձայն, բայց անձինք, ովքեր փաստացի ընտրվելու են, որոշվել են կուսակցության վերախավի կողմից»,-ասաց բանախոսը:

«Փակ համամասնական ցուցակների» երկրորդ թերությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարբեր տարածքներից թեկնածուների՝ խորհրդարանում հայտնվելու երաշխիքներ չկան, ստացվում է  գերկենտրոնացում մայրաքաղաքում:

«Ինչ վերաբերում է «Բաց ցուցակներին», ապա ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց է տալիս իր նախասիրությունը այս կամ քաղաքական գործչի հանդեպ, բայց այդ ցուցակները տարածքների հետ շաղկապված չեն: Չնայած այս մոդելը մի թերությունից զերծ է, երբ կուսակցության վերախավն է որոշում, թե ովքեր են ընտրվելու խորհրդարան, բայց այն չի լուծում մի կարևոր հարց, որ տարածքներից երաշխավորված լինեն քաղաքական գործիչներ: Մյուս թերությունը՝ արդյունքների ամփոփումն է: Եթե ընտրություններին մասնակցի 10 կուսակցություն, ցուցակում լինի 100 թեկնածու, ամփոփման ժամանակ անհրաժեշտ է լրացնել հազար բջջանի աղյուսակ, ինչը ինքին թերություն է»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ չորրորդ մոդելի՝ «Փակ համամասնական ցուցակ, բայց որոշակի քվոտայով», մարզում հաշվառված թեկնածուն պետք է զբաղեցնի ցուցակի յուրաքանչյուր վեցերորդ տեղը, ինչը պետք է սկսել ամենամեծ մարզերից: «Այս մոդելը ևս զերծ չէ թերություններից, այստեղ ևս կուսակցության վերախավն է որոշում՝ ով է ներկայացնում մարզը, ոչ թե ընտրողը:  Երկրորդը՝ մարզում հաշվառված լինելը ամենևին չի նշանակում, որ տվյալ թեկնածուն ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդը՝ այն ավելի շատ կխթանի, որ Ազգային ժողովում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքրերը գրեթե շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում»,-եզրափակեց ՀՀԿ անդամը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»
Ամենադիտված