Հրաժարականի դիմումներ են ներկայացրել Կոտայքի մարզի Արզնի և Մրգաշեն համայնքների ղեկավարները
ՔաղաքականՍույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:
Ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:
Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի նշված համայնքների ղեկավարի պաշտոնակատարներ՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։