Տղա աշակերտները շոգի պատճառով կիսաշրջազգեստով են դպրոց գնացել (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը նշում է, որ բրիտանական Չեշիր կոմսության դպրոցներից մեկում արական սեռի աշակերտները կիսաշրջազգեստով են դասի գնացել, քանի որ տնօրինությունը նրանց արգելել է շոգի պատճառով տաբատի փոխարեն կիսատաբատ (շորտեր) կրել:
Միջադեպը տեղի է ունեցել Փոյնթոն ավագ դպրոցում:
Տղաները վերցրել են աշակերտուհիների կիսաշրջազգեստներն ու այդպիսով մարտահրավեր նետել կիսատաբատ կրելն արգելած տնօրինությանը:
Նշվում է, որ 13-14 տարեկան 9 տղաներն այժմ պահանջում են, որ աշակերտների համազգեստի հարցը վերանայվի ու արական սեռի ներկայացուցիչներին թույլ տրվի շոգ եղանակին կիսատաբատով դպրոց գնալ: