Rolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ)
ՏեսանյութերԲրիտանական Daily Mail-ը գրում է, որ լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Rolls Royce ընկերությունը հաստատել է, որ աշխատում է թռչող տաքսու ստեղծման ուղղությամբ։ Մոդելը կարող է ներկայացվել 2020 թվականից հետո:
Հատկանշական է, որ տաքսին կկարողանա վերելք ու վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով:
Հիբրիդային փոխադրամիջոցը նախատեսված կլինի առավելագույնը 5 ուղևորի համար:
Այն կզարգացնի առավելագույնը 400 կմ/ժ արագություն: Հայտնի է, որ թռչող տաքսին կկարողանա անցնել մինչև 800 կմ տարածություն:
Աղբյուրը նկատում է, որ թռչող մեքենաների կոնցեպտով հետաքրքրված են նաև Airbus, Uber ու մի շարք այլ ընկերություններ: