Lurer.com | Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվել
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունումՌոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթողՓաշինյանի հարվածը «հակահեղափոխությանը»Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից«Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները տեղափոխվեցին «Լեգանես» (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվել

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
 
Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև  տնտեսական ու արժեքային տեսանկյուններից:
 
Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը:
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին և առկա գների անհամապատասախանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին:
 
Նշված խնդիրների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սևանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը: Կարևորվել է նաև Սևանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը: Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը:
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն ունեն համակարգային խնդիրներ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխան գերատեսչությունների հետ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում և զեկուցել դրանց արդյունքների մասին:
Ամփոփելով, վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը:
 
«Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սևան համայնքը և ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն, մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել: Հաջորդ կարևորագույն խնդիրը հետևյալն է. հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք: Տարածքների վարձակալությունն ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր: Այնտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որպեսզի տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:    
դիտվել է 8442 անգամ
Լրահոս
15 Օգոս
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջըԱՄՆ-ում վագրաձին զբոսաշրջիկների մեքենայի լուսամուտից ներս է նայել ու հայտնվել տեսանյութում Նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների. Ռուբեն Հակոբյան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան. «Հրապարակ»ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետի նախաձեռնած հանրահավաքին Քաղաքացիները շատ ակտիվ նախապատրաստվում են հանրահավաքին. «Ժողովուրդ»Աստղագուշակ` օգոստոսի 15-ի համարՕրվա ԽորհուրդըՍուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները. «Ժողովուրդ»Ինչ է հարցրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորը դատաքննությունից առաջ. «Ժողովուրդ» Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ Գեւորգ Դանիելյանը. «Հրապարակ»Երեկվանից ալյուրը թանկացել է. «Հրապարակ»Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձեւեր կգտնի. «Հրապարակ»ՊԵԿ-ում իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք. «Հրապարակ»Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, կարոտն առնում զինվոր եղբորից (տեսանյութ) Ինչո՞ւ են տղամարդիկ կորցնում իրենց սիրելիներին «Արսենալ»-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն ըստ Մխիթարյանի (տեսանյութ)«Թողեիք Քոչարյանը խոսեր, բան հասկանայինք: Վերջապես էտ քրտնաթոր ու ոչխարաբույր ամբոխավարությանը պիտի վերջ տալ» Գիտնականները մահը կանխագուշակելու միջոց են գտել ՔՊ-ն մամուլի խոսնակ ունիԱլեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ-ի կականց թիմըՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին (տեսանյութ)Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ (լուսանկարներ) Գիտնականները սեռական հարաբերությունները խթանող գարեջուր են ստեղծել Հայաստանի վետերանների հավաքականը հաղթել է 8:0 հաշվով (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը աշխարհի առաջնությունումՄահացել է Արմեն Մուրադյանի մայրը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները տեղափխվել են հիվանդանոց Աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ «Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական անձնակազմը Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով. Դեյվիդ Բոհիգյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս Ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված կողոպուտը Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին Վստրեչի ապերը հայտնաբերվել է ԴուբայումՀԱԿ-ը կոչ է անում անդամներին ու համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին Սկանդալային օրենքը կներկայացվի աշնանը«Լիվերպուլ»-ը ոստիկանությանը Սալահի վերաբերյալ տեսանյութ է տրամադրել Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը (տեսանյութ) Ռոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթող
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին