5-ամյա երեխան 20 րոպե կախված է մնացել 19-րդ հարկի պատշգամբից (տեսանյութ)
ВидеоLife.ru-ն գրում է, որ Չինաստանում 5 տարեկան տղան 20 րոպե շարունակ կախված է մնացել 19-րդ հարկի պատշգամբից, մինչ նրան օգնության են հասել։
Երեխան եկել էր տատիկի տուն հյուր՝ չինական Շենչժե քաղաք։ Փոքրիկն արթնացել է այն ժամանակ, երբ տատիկը բակ է իջել՝ պարի պարապմունքների համար։
Տատիկին փնտրել սկսած երեխան դուրս է եկել 20-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբ և ընկել մեկ հարկ ներքև։ Այնտեղ, սակայն, նա հասցրել է ամուր բռնվել պատշգամբի ձողերից, ինչի շնորհիվ նրան հաջողվել է փրկվել։