Ռամոսն ամուսնության առաջարկություն է արել Պիլար Ռուբիոյին (լուսանկար)
ՍպորտԻսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին` լրագրող Պիլար Ռուբիոյին:
«Նա պատասխանեց՝ «այո»: Սիրում եմ քեզ.. ընդմիշտ»- գրել է ֆուտբոլիստը Ինստագրամի իր էջում:
Նշենք, որ զույգը միասին է արդեն 8 տարի և ունի երեք տղա` Սերխիոն, Մարկոն ու Ալեխանդրոն: