Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation 

Քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ և փաստարկներ. գազալցակայանների փաստաբան

Right

Գազալցակայանների մասով հարուցված քրգործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ եւ փաստարկներ:

Այս մասին հայտարարություն է տարածել «Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ , «Արզնի Գազ» ՍՊԸ  եւ «Գազ գրուպ» ՍՊԸ   ներկայացուցիչ, փաստաբան  Արմեն Անդրիկյանը:

«ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից  2018 թվականի հուլիսի 4-ին «Ֆակել» , «Նախշին» , «Ավտո Գազ», «Արզնի Գազ»  եւ «Գազ գրուպ» ՍՊԸ-ների  նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։

Որպես քրեական գործերի հարուցման հիմք նշվել է, որ Ընկերություններին պատկանող գազալցակայաններում իրականացվել է չափագրման ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է գազալցակայանների միջին օրական լիցքավորումների քանակը, դրանցով կատարվել է պարտավորությունների նախնական հաշվարկ, որի համաձայն իբր հաստատվել է այն հիմնավոր կասկածների առկայությունը, ըստ որոնց ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել ակցիզային հարկ եւ ԱԱՀ։

Փաստացի, ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ եւ փաստարկներ, որոնք որեւէ եզր չեն կարող ունենալ արդարադատության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հետ։

Եթե ենթադրենք, որ ՊԵԿ-ի աշխատակիցները, 2018թ հունիս ամսվա երկու օրվա չափագրումից պարզել են, որ չափագրման արդյունքում արձանագրված գազի վաճառքի ծավալները ավելի են 2016-2017թթ. նույն կամ բոլոր ժամանակահատվածների համեմատ, ապա դա չէր կարող դրվել քրեական գործ հարուցելու հիմքում, քանի որ 2016-2018թթ. ընթացքում գազի սպառման ծավալների ավելացման վրա կարող են ազդեցություն ունենալ մի շարք էական գործոններ, որոնք քննությունն իրականացնող մարմնի կողմից ոչ պարզվել են, առավել եւս՝ կիրառվել: Տնտեսագիտական տարրական իմացությամբ  կարելի է փաստել, որ գազալցակայանի իրացման ծավալների բնական աճը կարող է տեղի ունենալ, օրինակ, լիցքավորման սարքերի քանակի ավելացումից, սեզոնից, շրջակայքում գործող այլ գազալցակայանների հետ մրցակցային դաշտի փոփոխություններից, ավտոմեքենաների քանակի աճից եւ այլն:

Իսկ եթե վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել ինչ-որ սուբյեկտիվ գործոններ, ապա խուզարկություններ իրականացնելու մասին միջնորդությունները դատարան ներկայացնելու ժամանակ առնվազն կնշեին այդ փաստական հանգամանքների մասին եւ առնվազն կհիմնավորեին խուզարկություն իրականացնելու նպատակները եւ խուզարկության ընթացքում հայտնաբերվելիք ակնկալվող տեղեկատվությունը՝ անհարմար վիճակում չդնելով դատարանին:

Ավելին, քրեական գործ հարուցելուց եւ անհիմն հայտարարություններ անելուց հետո խուճապահար եղած չէին շտապի տարբեր ընկերություններից եւ ոլորտից տեղյակ այլ անձանցից, այսպես ասած, <օպերատիվ> հարցուփորձ անել գազալցակայանների աշխատանքի մասին եւ փորձել գոնե դրանից հետո փրկել իրադրությունը:

Այդուհանդերձ, քրեական գործերի հարուցման հիմքերում դրվել են անհեթեթ փաստեր, որոնց նպատակն է միջամտել ընկերությունների գործունեություններին, խաթարել նրանց բնականոն աշխատանքները եւ փորձել հարուցված քրեական գործերի շրջանակներում իշխանական լծակների ազդեցությամբ հանրությանը ցույց տալ, թե իբր ընկերությունների նկատմամբ  իրականացվում եմ «պատժիչ գործողություններ» եւ դրանց արդյուքնում ստեղծել պատրանքներ՝ թե ՀՀ պետական բյուջե են վերականգվում հարյուր միլիոնավոր դրամներ։

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ խուզարկությունների արդյունքում Ընկերություններից առգրավել են իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգիչները, որոնց միջոցով իրականացվում են մեքենաների գազալցման աշխատանքները։ Ավելին, Ընկերությունների կողմից առաջարկվել էր նշված համակարգիչներում առկա տեղեկությունները էլեկտրոնային կրիչի միջոցով արտահանել եւ օգտագործել որպես քրեական գործերի նյութեր, սակայն դա չի կատարվել ՊԵԿ աշխատակիցների կողմից եւ վերջիններս ամբողջությամբ առգրավել են Ընկերությունների համակարգիչները՝ զրկելով վերջիններիս իրականացնել իրենց գործունեությունը։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ Ընկերությունների նկատմամբ անհեթեթ հիմնավորմամբ քրեական գործերի հարուցման եւ անհիմն ինչ-որ «նախնական հաշվարկների» հիման վրա աստղբաշխական թվեր եւ հայտնի անուններ հնչեցնելը  նպատակ է հետապնդում ոչ միայն խաթարել ընկերությունների բնականոն գործունեությունը, այլեւ արատավորել ինչպես ընկերության, այնպես էլ դրանց հետ իբր փոխկապակցված անձանց անունն ու  բարի համբավը։

Քննությունն իրականացնող մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ նման գործելաոճից, որը նմանվում է մութ սենյակում սեւ կատու բռնելու ապարդյուն ջանքերին, մանավանդ որ կատուն այնտեղ չէ: Այլապես ստիպված կլինենք վերականգնել  նշված անօրինականությունների հետեւանքով Ընկերություններին եւ անձանց հասցված բոլոր տեսակի վնասները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ , «Արզնի Գազ» ՍՊԸ  և «Գազ գրուպ» ՍՊԸ   ներկայացուցիչ, փաստաբան  Արմեն Անդրիկյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Nature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in Tehran
Most Popular