«Ալաշկերտ»-ը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հերթական խաղին (տեսանյութ)
ՏեսանյութերՀուլիսի 17-ին «Ալաշկերտ»-ը նախախաղային մարզում անցկացրեց Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին Շոտլանդիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` «Սելթիկ» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին «Սելթիկ Պարկում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: