Lurer.com | ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)«Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԼուիս Սուարեսի ու Puma-ի համագործակցությունը մուլտֆիլմի տեսքովՄխիթարյանը աջակցել է քաղցկեղով հիվանդ փոքրիկին«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Արթուր Սողոմոնյանը` «Փյունիկ»-ի խաղի մասինԳոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ Տալալաև «Փյունիկ»-ն ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում (տեսանյութ, լուսանկարներ)Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց պայքարիցՄենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյան

ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին

Մենք՝  ԶԼՄ ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։

1. Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։ Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՛ հասարակության մի հատվածի, և՛ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից։ Շատ հաճախ այդ հարձակումները կազմակերպված, ուղղորդված բնույթ են կրում, երբեմն իրականացվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից՝ նպատակադրված հարձակումներ գործելով և կոնկրետ վնասներ հասցնելու կոչեր տարածելով։ Այս կապակցությամբ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ բազմիցս հրապարակավ ահազանգ են հնչեցրել՝ ակնկալելով իշխանությունների արձագանքը՝ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց, տվյալ դեպքում՝ ԶԼՄ ներկայացուցիչների և ԶԼՄ կայքէջերի, սոցիալական ցանցերի նկատմամբ հարձակումները, այլակարծության, քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքները և սպառնալիքները դադարեցնելու առնչությամբ։ Սիրո և համերաշխության լոզունգներով առաջնորդվող հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդները չեն կարող նման դրսևորումների նկատմամբ անտարբերություն դրսևորել։ Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով և օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական և այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումները: Նման դրսևորումներն անդրադառնում են լրագրողական աշխատանքի վրա։ Առավել ևս, որ նման հարձակումների արդյունքում լրջագույն տեխնիկական և ֆինանսական վնասներ են հասցվում լրատվամիջոցների կայքերին և սոցիալական ցանցերում նրանց ներգրավվածության, գովազդային հոսքերի վրա (սոցիալական ցանցերում նրանց էջերի վարկանիշն իջեցնելով, փորձելով արգելափակել նրանց ներկայացվածությունը, և այլն)։

2. Բավական բարդ իրավիճակ է ստեղծվել նաև պետական գերատեսչությունների, նրանց ղեկավարների, նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքում։ Նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասուլիսային և այլ միջոցառումների, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի, գրառումների միջոցով։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արտոնյալ պայմաններում են աշխատում՝ առաջնահերթ հնարավորություն ունենալով ուղիղ կապի միջոցով տեղեկանալու այս կամ այն իրադարձության մասին։ Բնականաբար, չենք թերագնահատում սոցցանցերի նշանակությունը, բայցև պնդում ենք, որ այն չպետք է փոխարինի մամուլի աշխատանքին: Տպավորություն է ստեղծվում, որ նոր կառավարության անդամները մեթոդաբար հետին պլան են մղում լրատվամիջոցներն ու ազատ խոսքը՝ այն փոխարինելով «լայվերով», ֆեյսբուքյան ստատուսներով և համացանցային անվերահսկելի տեղեկատվական աղբով։ Բոլոր ԶԼՄ-ները պետք է պատշաճ կերպով նախապես ծանուցվեն միջոցառումների՝ քննարկումների, ասուլիսների (և այլն) մասին և պարտավոր չեն հետևել տվյալ իշխանավորի ֆեյսբուքյան գրառումներին։ Սկսած հանրային իրազեկումից, պետք է հավասար աշխատանքային պայմաններ (այդ թվում՝ գովազդային) ստեղծվեն բոլոր ԶԼՄ-ների համար։

3. Լրատվական դաշտի հետ հարաբերություններում իշխանությունը պետք է առաջնորդվի բոլոր լրատվամիջոցների համար լիարժեք հավասարության պայմաններ ստեղծելու գաղափարով։ Դա պետք է գործի տեղեկատվություն փոխանցելու, լրագրողների հավատարմագրման, թերթերի վաճառքի, գովազդի, հարկային քաղաքականության և մյուս բոլոր հարցերում։ Նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ ենք անում նաև զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։

ԼՈւՐԵՐ.com էլետրոնային կայքի խմբագրակազմ

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Ա1+»-ի հիմնադիր, նախագահ Մեսրոպ Մովսեսյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյան

«Իրատես» թերթի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյան 

 

դիտվել է 1736 անգամ
Լրահոս
17 Օգոս
ԿԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանն Արցախի փողոցից երթով շարժվում է Հանրապետության հրապարակ․ ՈւՂԻՂ Իտալիայի հրաշքներից մեկը՝ Պիզայի աշտարակը ( լուսանկարներ, տեսանյութ)Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)ԱԱԾ-ն չեզոքացրել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի (տեսանյութ) Սփյուռքի նախարարը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը և նախապատրաստում է բողոքը Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին 100 օրվա ֆենոմենը. նոր կառավարության արածն ու չարածըՀՀ առաջին փոխվարչապետի հագեցած աշխատանքային գործունեությունը «Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԳագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվելՔոչարյանը բացում է խաղաքարտերը. ո՞ւմ շուրջ կձևավորվի ընդդիմադիր առանցքըՍոցիալական ապահովության ոլորտում մեկ ամսում հարուցված քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 627 միլիոն 331 հազար 980 դրամ «Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհին կիսամերկ է նշել ամուսնու տարեդարձըԼուիս Սուարեսի ու Puma-ի համագործակցությունը մուլտֆիլմի տեսքովԽնդրում եմ ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք․ Նիկոլ ՓաշինյանԿարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը. Արթուր ԱղաբեկյանԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Մխիթարյանը աջակցել է քաղցկեղով հիվանդ փոքրիկինՀայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս (տեսանյութ, լուսանկարներ)Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկից կմեկնարկի քայլարշավը դեպի հրապարակ․ Նիկոլ ՓաշինյանՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում նկատելի փոփոխություններ են տեղի ունենում Սիրո եւ համերաշխության երթ և հանրահավաք (տեսանյութ) «Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի»․ նախարարին ուղղված նամակՍպասվում է անձրև և ամպրոպՀայաստանում ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ հետախուզական ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը. Իրավիճակը վերահսկելի է․ Դավիթ Բաբայան «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» բարեգործական ծրագիրը սահմանամերձ Աչաջուրում ջութակի դպրոց բացեց (լուսանկարներ)ԿԳ նախարարն ամփոփել է իր գործունեության 100 օրը Արթուր Սողոմոնյանը` «Փյունիկ»-ի խաղի մասինԴպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական ավանում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները Հրապարակում հավաքվում ենք մեր սկսած գործը շարունակելու համար. Հայկ ՄարությանԳոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս. Անդրեյ ՏալալաևՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձ է եղել․ ՊԲ դիրքապահները կանխել են Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները իրավունք ունեն օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով․ Արծրուն ՀովհաննիսյանՄշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային 100 օրը Ռուս սահմանապահները ձերբակալել են հերթական սահմանախախտին Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Օրվա Խորհուրդը«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման Աստղագուշակ` օգոստոսի 17-ի համար
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայություն