Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև
Հուլիսի 17-ին Բուխարեստում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, ռումինականը՝ ԱԳՆ Արևելյան հարևանության հետ հարաբերությունների գլխավոր վարչության պետ, Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնակատար Ադրիանա Ստանեսկուն: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նույնպես մասնակցում էր խորհրդակցություններին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,
Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին՝ ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման ու հայ համայնքի հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:
Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Ռումինական կողմին ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտնգությանն առնչվող այլ խնդիրների: