Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

«Ալաշկերտ»-ը ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Հայկական թիմը առաջին տուրի պատասխան խաղում «Սելթիկ Պարկում» ուժերը չափեց շոտլանդական «Սելթիկ»-ի հետ և պարտվեց 0:3 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Դեմբելեն (8', 19' 11մ.), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրեստը (35'):
Խաղի11-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Շիմունովիչը:
Արդյունքում հայկական թիմը դուրս մնաց մրցաշարից և պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում` որակավորման երկորդ փուլում մրցելով Մոնտենեգրոյի «Սուտյեսկա»-ի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում երևանյան թիմը Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին պարտվել էր 0:3 հաշվով:
Լուսանկարը` հայկական թիմի մամուլի ծառայության