Աջափնյակում հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները նստելու տեղ չունեն. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերը գրում է.
«Պարզվում է` հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունների տարածքային բաժիններում անգամ նստելու տեղ չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ականատես է եղել, թե ինչպես մի շարք քաղաքացիներ հերթ են կանգնել Աջափնյակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում իրենց խնդիրների հետ կապված: ՈՒ ողջ ընթացքում մարդկանց մեծ մասը ստիպված է եղել ոտքի վրա մնալ: Մոտ 20 հոգուց նստելու տեղ ունեցել է ընդամնեը 9 քաղաքացի: Ի դեպ, բաժնում դրված են եղել նստատեղեր, բայց արի ու տես, որ դրանք շարքից դուրս եկած էին:
Անգամ դրանց վրա եղել է նախազգուշացում, որ կոտրված է, պետք չի նստել: Իսկապես ցավալի պատկեր է, հուսանք՝ նոր Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ կլինեն նաեւ նման խնդիրների լուծմանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, թե իրենց համար կարեւոր է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում