Lego-ն ստեղծել է Ջեյմս Բոնդի Aston Martin-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՋեյմս Բոնդի մասին ֆիլմաշարում տեղ գտած մեքենայի ճշգրիտ կրկնօրինակը ստեղծել է Lego-ն։
Корреспондент-ը ներկայացնում է Aston Martin DB5-ի տեսքով ստեղծված մեքենան հայտնի է 1956-ին նկարահանված «Գոլդֆինգեր» ֆիլմից: Հենց այդ մակնիշով էր երթևեկում «Բոնդիանայի» գլխավոր հերոսը՝ 077 գործակալը:
Սպորտային մեքենայի կրկնօրինակը վաճառքում է հայտնվել 146 եվրոյով: Այն հավաքված է բավականին բարդ տեխնոլոգիայով: Մեքենան հավաքվել է 1290 մասնիկից:
Մեքենայի չափսերն են՝ 10 սմ-ը 34 սմ-ի վրա: Այն պատրաստվել է 1:8 մասշտաբով:
Բացի այդ, մեքենայի կրկնօրինակը համալրված է ռադարներով, պտտվող համարանիշերով, երկու գնդացիրով և զրահապատ տեխնիկայով: