Ուսումնական հաստատությունների ղեկավարները չպետք է իրենց աշխատակիցներին ուղղորդեն դեպի կոնկրետ բանկեր. Արայիկ Հարությունյան
BlogosphereԱրայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից:
«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:
Շնորհակալություն համագործակցության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: