Արփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանում (տեսանյութ)
ՏեսանյութերԱզգային ժողովում երեկվա ԸՕ-ի քննարկումները թեժ են անցել: Քննարկման ժամանակ իր պնդումներն ու պատկերացումներն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որին լսելը բավականին ձանձրացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհանիսյանին:
Ըստ Ամենայնի, Արփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանի մասին ասում ՝ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Այդ առթիվ Իոաննիսյանը գրառում է արել. «Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:))))
Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»:
Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին ( պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը ( գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»։
Տեսանյութում՝ 1:25:40-ից