«Շիրակ»-ը վերադառնում է Հայաստանի առաջնություն
Սպորտ«Շիրակ»-ը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակ»-ը վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց:
Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն:
Դե ուրեմն, բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ... Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ... Առաջ «Շիրակ»....»,- ասված է հայտարարության մեջ: