Երկար պայքարից հետո մայրն ընդունել է իր 11-ամյա որդու` Drag queen լինելը (տեսանյութ, լուսանկարներ)
ВидеоԼորեն Նոկայի որդին՝ Լեոն, որն արդեն 11 տարեկան է, դեռեւս շատ փոքր տարիքից հետաքրքրված է եղել կանացի հագուստով եւ դիմահարդարմամբ: Սկզբնական շրջանում մայրը կարծել է, որ որդին պարզապես շատ կապված է իր հետ եւ ցանկանում է կրկնօրինակել մայրիկի տեսքը, սակայն ավելի ուշ նա հասկացել է, որ որդու տարվածությունն իրականում ավելի լուրջ հիմքեր ունի:
Ավել ուշ Լորենը հայտնաբերել է, որ որդին իր iPod-ով հաճախ է դիտում Drag queen հեռուստաշոուն եւ նույնիսկ մայրիկի արգելքներից հետո չի դադարել մտածել այդ շոուի մասին:
Այժմ նա դպրոցական է, Instagram-ում ունի իր բլոգը, որտեղ հանդես է գալիս Violet Vixen անվամբ, եւ որը վարում է մայրիկի օգնությամբ: Հասկանալով, որ տղային չի կարողանում ետ պահել կնոջ նմանվելու կախվածությունից՝ Լորենը որոշում է ոչ թե արգելքներ դնել տղայի առաջ, այլ աջակցել նրան՝ շատ լավ իմանալով, որ առանց այն էլ նրա կյանքը հեշտ չի լինելու մարդկանց հայացքների եւ խոսակցությունների պատճառով: