Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն Սիմոնյան
ՏեսանյութերՄոտ 2 ամիս է, ինչ պատգամավոր եմ, բայց շուտով առնվազն 4 օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեմ, դրանք արդեն իսկ պատրաստ են: Այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությունն արեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունները վերաբերում են Երևան քաղաքում գործող խաղային բիզնեսներին:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը խոսեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքի մասին. «Մոտ 1.5 ամիս առաջ հաղորդագրություն կար, որ դպրոցի դիմացի տարածքը վաճառվում է:1.5 ամիս բանակցություններից հետո վերջապես դրական լուր կարող եմ ասել, ստացել եմ նամակ, ըստ որի սեփականատերը տարածքում կառուցապատում չի անի: Իմ համոզմամբ՝ այս հողը քաղաքապետարանի կողմից լիովին անօրինական ձևով օտարվել ու տրվել էր մասնավորին: Այստեղ պետք կառուցապատվեր ու ստեղծվեր ավտոկայանատեղի ու սուպերմարկետ»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ տարածքը կբարեկարգվի ու հետ կտրվի երևանցիներին: