Քննությունն անցել է խախտումներով. ուսանողները պահանջում են իրենց տարկետում տալ (տեսանյութ)
ВидеоՄի խումբ երիտասարդներ այսօր՝ հուլիսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց՝ պահանջելով վերականգնել իրենց տարկետման իրավունքը:
Երիտասարդները բողոքում են, որ քննությունն անցել է խախտումներով:
«1-2 միավորի հարց է: Կառավարությունն այդ խնդիրները կարող են լուծել: Մենք կողմ ենք, որ նորից մրցույթ անցկացվի: Ներկայացրել ենք մեր հոդվածները, բայց հանձնաժողովի անդամները միայն վերնագրերն են կարդացել ու գնահատել: Մոտավորապես 10 հոգի ենք այս խնդրով և կարող են հանգիստ խնդրին լուծում տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը:
Նշենք, որ հուլիսի 10-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ևս անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ բոլոր բողոքները քննվել են. դրանք հիմնականում հարցազրույցից են, որն էլ որպես կանոն խնդրահարույց է լինում, քանի որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի:
Մանրամասն՝ news.am-ի տեսանյութում