«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահ
Սպորտ«Լիվերպուլ»-ը ձեռք է բերել «Ռոմա»-ի դարպասապահ Ալիսոն Բեկերին:
25-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննումը և երկարաժամկետ պամանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Լիվերպուլի թիմի կայքը:
«Ռոմա»-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ դարպասապահի համար անգլիական կողմը վճարել է 62 մլն եվրո: Տրանսֆերի գումարը կարող է ավելանալ ևս 10 մլն եվրոյով` ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում:
Արդյունքում Ալիսոնը դարձավ պատմության ամենաթանկարժեք դարպասապահը: Նախկինում ամենաթանկարժեք տրանսֆերը դարպասապահների շրջանում պատկանում էր «Մանչեսթեր Սիթի»-ին, ով 39 մլն եվրոյով «Բենֆիկա»-ից ձեռք էր բերել Էդերսոն Մորաեսին: