Առանձնատուն, որտեղ բնակվելու է Մարադոնան (լուսանկարներ)
SportԲրեստի «Դինամո»-ի կառավարման խորհրդի նախագահ Դիեգո Մարադոնան բակվելու է 20 մլն եվրո արժողությամբ բնակարանում: Այս մասին տեղեկացնում է արգենտինական Clarín-ն:
Արգենտինացին Մինսկի մոտ գտնվող բնակարան կտեղափոխվի առաջիկա օրերին:
Առանձնատունն ունի 8 սենյակ, փակ և բաց լողավազաններ: Տան մոտակայքում կա նաև օդանավակայան` անձնական ինքնաթիռի օգտագործման համար:
Բացի անձնական ինքնաթիռից, Մարադոնոն Մինսկ է բերել նաև երկու ավտոմեքենա` BMW և Rolls Royce Phantom:
Մարադոնայի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է երեք տարի: