00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը Փաշինյանը՝ վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով Դաժան սպանություն Լոռու մարզում. որդին տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր դինԱստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համարՀրդեհ Աբովյանում. 60 մարդ տարհանվել է Օրվա խորհուրդըՀոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ Պետք է հավատանք մեր ուժերին և կհաղթենք. Արթուր ՎանեցյանԲրազիլիայի հավաքականը հաղթեց Արգենտինայի ընտրանուն (տեսանյութ)

Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ԸՕ բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դասական համամասնական ընտրակարգով: Այս մասին հուլիսի 20-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ դա կհեշտացնի ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

«Ելք»-ի ու Կառավարության կողմից այս տարբերակն ընդունվել է, որովհետև արտահերթ ընտրություններ կազմակերպելու խնդիր կա: Որքան բարդ եղավ ընտրակարգը, այնքան հետաձգվելու են ընտրությունները։ Իսկ դրանց հետաձգման դեպքում այն իրավիճակը, որ այսօր մենք ունենք, երբ պարզ չէ՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, ավելի է սրվելու»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ-ն կողմ չէ այն մտքին, թե փակ համամասնական ընտրակարգից բացի այլ տարբերակը կարող է խանգարել ընտրությունների արագ անցկացմանը: ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ եթե իրենց առաջարկը չընդունվի, իրենք կպաշտպանեն ՀՅԴ-ի ծրագիրը։

«Դաշնակցության մոդելն ունի մեկ թերություն. նրանց առաջարկով չի երաշխավորվի տարածքային թեկնածուների պարտադիր ներկայացվածությունը ԱԺ-ում։ Քանի որ որևէ մեկը չպաշտպանեց այն տարբերակը, որը մենք ենք առաջարկել, այս պարագայում նախընտրում ենք դաշնակցության առաջարկը, որովհետև այն ավելի ժողովրդավարական է: Այս մոդելը հնարավորություն է տալիս ուժեղացնել ներկուսակցական ժողովրդավարությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ընտրացուցակները հաշվելու գործընթացում վերացնել կամ հնարավորինս նվազեցնել մարդկային գործոնը: Դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սա իր մեջ ձայների հափշտակման մեծ ռիսկեր է պարունակում:

«Որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ իր կուսակիցները չեն վերցնի այլ անձի համար քվեարկած քվեաթերթիկը և դնեն իրենց անվան տակ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես հակված է մարդկային գործոնը վերացնելուն, և այս խնդրի պարագայում թիմային վստահության պակասի հարց է նկատում:

«Եթե իրարից ձայն խլելու ռիսկ կա, նշանակում է, որ թիմում ու տեղամասում վստահության մթնոլորտ չկա։ Սա ընտրական գործընթացի կարևորագույն հիմնաքարերից մեկն է, այսինքն՝ մենք չենք կարողանում ընտրությունները վերահսկել։ Կողմ եմ տեխնիկական լուծումներին, որ մարդկային գործոնը վերանա, դրա համար կարելի է նաև մեծ գումարներ ներդնել»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում քննարկվեց նաև թեկնածուների անհատական քարոզարշավ անցկացնելու հարցը: Այս հարցի շուրջ կուսակցություններն ունեն միասնական դիրքորոշում՝ պետությունն անհատին առանձին քարոզարշավ իրականացնելու հնարավորություն չի տալու:

«Անհատներն առանձին նախընտրական հիմնադրամներ չեն կարող բացել: Եթե ցանկանում են իրենց ներկայացնել, ապա կարող են դա անել սեփական միջոցներով, օրինակ՝ տվյալ տարածքում տնետուն գնալով»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կոնսենսուսի ու քննարկել բոլոր տարբերակները:

«Բոլորիս նպատակը մեկ միասնական նախագիծ ունենալն է։ Մենք պատրաստ ենք կոնսենսուսի ու փոխզիջման, եթե մեր առաջարկած տարբերակի հետ համաձայն չեք, կարող ենք այլ բան քննարկել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Քաղաքական ուժերը հաջորդ նիստի ընթացքում կքննարկեն ներկայացված բոլոր առաջարկներն ու կառանձնացնեն նրանք, որոնք պետք է ընդգրկվեն բարեփոխումների նախագծում:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի նախորդ նիստերի ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրել էին իրենց առաջարկները: Հանդիպում էին ունեցել նաև վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ ու նրան ներկայացրել իրենց տեսակետները:

 

դիտվել է 749 անգամ
Լրահոս
17 Հոկ
Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ․ Փաշինյանը՝ Միլսի հայտարարության մասինՓաշինյանը՝ վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով Դաժան սպանություն Լոռու մարզում. որդին տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր դինԱստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համարՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին. «Իրավունք»Հրդեհ Աբովյանում. 60 մարդ տարհանվել է Վերջին պահին Փաշինյանը մտափոխվել է. «Ժողովուրդ»Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ»Օրվա խորհուրդըՀոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»Թոշակառուները լուրջ խնդրի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Յուվեցի Կարոյի եւ Ղարագյոզյանների ընտանիքները սպասում են քառասունքը դուրս գա. «Իրավունք»Նիկոլ Փաշինյանը գնում է նոր գյուղնախարարին ներկայացնելու. (ուղիղ)Խոսրով Հարությունյանին պատկանող ընկերությունը կրկին տուգանվել է. «Ժամանակ»Կբարեխոսի վարչապետի մոտ. «Իրավունք»Ինչպես է Ալեքսանդր Սարգսյանը ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը. «Ժողովուրդ» Հանձնաժողովը պատրաստվում է լսել «վախեցած Հրաչին». «Հրապարակ»Մոտեցումներն ու մտքերը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են. «Հրապարակ»Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»Ձորագյուղում հանդիսավորությամբ բացվեց համայնքի մուտքի կամարը Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցում Ֆրանսիան հաղթեց Գերմանիային. Ազգերի լիգայի օրվա արդյունքները (տեսանյութ)Սիրուշոյի նոր, ոճային լուսանկարը՝ Լիոնից«Կհաջողվի՞՝ հիանալի, չի՞ հաջողվի՝ դրանից մոլորակը չի դադարի պտտվել». Արարատ Միրզոյան Պետք է հավատանք մեր ուժերին և կհաղթենք. Արթուր ՎանեցյանԷմմին ներկայացել է սպորտային ոճում Բրազիլիայի հավաքականը հաղթեց Արգենտինայի ընտրանուն (տեսանյութ)Որոշիչ դեր խաղաց երկրպագուների հետ նախորդ հանդիպումը. Արամ Հայրապետյան Տիգրան Բարսեղյանը` հավաքականի հաղթանակի մասինՊարոն Արսեն Թորոսյան, դու այլ անելիք չունե՞սՊարտավոր էինք երկրպագուների առաջ մեր ունեցած պարտքը վերադարձնել. ԲերեզովսկիԳևորգ Ղազարյանը` հավաքականի հաղթանակի մասինՊիզելին հիվանդանոցում է. Գյուլբուդաղյանցը` ֆուտբոլիստի վնասվածքի մասինԳևորգ Ղազարյանը գոլից հետո խոնարհվեց Արայիկ Խանդոյանի նկարով պաստառի առջև (տեսանյութ)Միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ․ Ռոբերտ Քոչարյան Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել. ԳյուլբուդաղյանցԻնչ է լինելու ԱԺ-ի հետ՝ վարչապետի հրաժարականից հետոԱրթուր Բաղդասարյանը խուսափե՞լ է ջրի վճարից Այս գոլը նվիրվում է բոլորին՝ սկսած Արայիկ Խանդոյանից, բոլոր մեր հերոսներինՄոխրամանը նետել է պարահրապարակ, ապա կրակոցներ արձակել. մանրամասներ՝ Նորատուսցի Արայի մասնակցությամբ միջադեպից (տեսանյութ) Արտյոմ Մխոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Էդուարդ ՄարտիրոսյանըԵրևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Սյունիքի մարզում ջուր չի լինի Հայաստանի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով (տեսանյութ)Մովսիսյանն ու Ղազարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)
Ամենադիտված
Եթե ուղղակի ուզում ես հայտնվել ԱԺ-ում, որովհետև ընկերդ քաղաքապետ է կամ մյուսը պատգամավոր՝ ես դա չեմ հասկանումՇաբաթն ուրբաթից շուտ եկավ...Քեֆ է անում, պարում և ուրախանում է. բացառիկ տեսանյութ Միայնակ Գայլի անցկացրած վերջին երեկոյից Մանվել Գրիգորյանի ճակատագիրը որոշված է. «Հրապարակ» Պուտինի մեսիջը Փաշինյանին...Պաշտոնյայի որդու մասնակցությամբ հեղափոխության դեմ ձվերով կռվի և մահացու ավտովթարի ստվերային կողմերըՊավլիկ Մանուկյանի ողբը. օրվա կադրԱհա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը (լուսանկարներ)«Կակոյ պռիվետ, տակոյ Ռոբերտ»․ «32 ատամի» Վահագնը նմանակում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Լարվածության հերթական օջախը. Փաշինյանի գործը բարդանում է