Էրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ում
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ում:
20-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի story-ում ավելացրել է իր և կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգի լուսանկարը: Նրանք երկուսն էլ շվեյցարական «Սիոն»-ի մարզումային համազգեստով են:
Transfermarkt.de-ն ևս տեղեկացրել էր, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Կազանի «Ռուբին»-ի նախկին ֆուտբոլիստ Սոնգը մարզվում է «Սիոն»-ում:
Հայտնի է, որ Էրիկ Վարդանյանը վերջերս փորձաշրջան է անցել նաև իսպանական «Լևանտե»-ում: