00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արդեն ավելի լավ եմ զգում.ՊիզելիՌունիի գոլը` տուգանայինից (տեսանյութ)Քանդվող բարիկադների ո՞ր կողմում կհայտնվի Կամո ԱրեյանըԱդրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը պահպանվում է․ ՓաշինյանՎարորդները կստանան 9 բալ. շատ խախտումների դեպքում կզրկվեն վարելու իրավունքից ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին․ Զախարովա Վանաձորի նախկին քաղաքապետի քույրը գաղափար չունի «գողից գողացողների» մասինՈրքան գումար է պահանջում ՊՍԺ-ն Նեյմարի համար Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է. Վահե Հովհաննիսյան Խոշտանգման մեջ մեղադրվողը չպետք է համաներմամբ ազատ արձակվի․ փաստաբան

Բարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորված

2018 թվականի հուլիսի 6-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կազմել էր Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը, ապա կատարել ընտրություն: Հուլիսի 19-ին խորհուրդը հաստատել է հուլիսի 6-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով կազմված՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով։

ԲԴԽ-ի կողմից քաղաքացիական մասնագիտացմամբ առավելագույն ձայներ են ստացել Նարեկ Գաբրիելյանը, Կարեն Համբարձումյանը և Դավիթ Սերոբյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, չի հաստատել քրեական մասնագիտացման քվեարկությունը, որի ժամանակ առավելագույն ձայներ էր ստացել Կենտրոնի նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը։

Ուշագրավ է, որ Լուսինե Հովհաննիսյանը գործող դատավոր չէ, և բացի այդ, նախկինում կտրվել էր դատավորների որակավորման գրավոր քննությունից և չէր անցել նաև հարցազրույցի փուլը։ ԲԴԽ-ի կողմից այսպիսի արդյունքներով մարդուն դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկելը և առավելագույն ձայներ տալը միայն փաստում է, որ այն շարունակում է նախորդ իշխանությունների՝ խնամի-ծանոթ-բարեկամ գործելաոճը։

Ամենայն հավանականությումբ, Լուսինե Հովհաննիսյանի կապերը բավականին ազդեցիկ են, չնայած նրան, որ Վերաքննիչ հասնելու համար անհրաժեշտ է Առաջին ատյանում առնվազն երեք տարվա դատավորի աշխատանքային փորձ կամ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և10 տարիներից առնվազն ութ տարի ԲՈւՀ-ում իրավունք դասավանդած կամ գիտական աշխատանք կատարած անձ, սակայն առաջխաղացման ցուցակում հայտնվելու համար շատ գործող դատավորներ երկար տարիներ աշխատում են, արդյունքներ են արձանագրում՝ սպասելով Վերաքննիչ հասնելու՝ իրենց հերթին։

Այս փաստերը և վերոնշյալ ցուցանիշներ արձանագրած մարդուն ԲԴԽ-ի կողմից առավելագույն ձայներ տալը իրավաբանական հանրության մետ քննարկումների և դատավորների կողմից ստորագրահավաք սկսելու և ընդհանուր ժողով գումարելու առիթ հանդիսացավ, որպեսզի քննարկվի ԲԴԽ որոշումների տրամաբանությունն ու էությունը։ Հավանաբար, այսպիսի արձագանքն էլ պատճառ հանդիսացավ ԲԴԽ-ի կողմից հուլիսի 6-ի որոշումը չհաստատելու և արտահերթ համալրում կատարելու համար։ Նշենք, որ քրեական մասնագիտացման բաժնում, բացի Լուսինե Հովհաննիսյանից, եղել են ևս 6 հավակնորդներ, որոնց թվում՝ նաև Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որը ԲԴԽ-ի կողմից չէր ստացել բավարար ձայներ։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը խուսափեց խորհրդի այս գործունեությանը, մասնավորապես, Լուսինե Հովհաննիսյանին առավելագույն ձայներ տալուն որևէ որակավորում տալ՝ հաշվի առնելով իր՝ այդ գործընթացին մասնակից լինելու փաստը։

Նա նշեց, որ հանրային ուշադրությունը նման գործընթացների նկատմամբ կարևոր է, քանի որ քաղաքացիական հասարակությունը, հանրային վերահսկողությունը կարող են որոշակի դեր ունենալ դատական իշխանության, ԲԴԽ-ի որոշումների իրավաչափության վրա։ Նա կարևորեց նաև քաղաքացիական հասարակության իրավապաշտպան թևի ներգրավվածությունը, որը վերջին շրջանում բավականին պասիվ է։

«ԲԴԽ-ում առնվազն 6 անդամ հուլիսի 6-ին հստակ դիրքորոշում է արտահայտել իր քվեարկությամբ։ Այդ անդամներից որոշները  հանրության լայն շրջանակներում հայտնիություն ունեցող մարդիկ են, բայց կան մարդիկ, որոնք հայտնի են անհայտ լինելու փաստով։ Հենց այդ երկրորդ կատեգորիան պետք պաշտպաներ իր դիրքորոշումը կոնկրետ թեկնածուի մասով, այսինքն՝ հրապարակավ ասեր՝ քվեարկել է այս թեկնածուի օգտին և որ արժանիքի համար է քվեարկել։ Այդպես հանրությունը կկարողանա հետևություններ անել»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ  դատարաններում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար գործընթացը ժամանակատար է և պետք է լինեն ուղենիշներ, որպեսզի դիմողները հասկանան իրենց ընտրվելու հավանականությունը, ըստ այդմ՝ արժե՞ դիմել, թե՝ ոչ։

ԲԴԽ-ի գործունեության, մասնավորապես, վերջին որոշման չհաստատելու վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով նկատեց, որ այդ որոշումը իրավական գործընթացի հետ կապ ունենալ չի կարող, քանի որ կա որոշումը, բայց չկա դրա պատճառաբանությունը, իսկ որոշման հրապարակումը Վարոսյանը որակեց ձևական բնույթ ունեցող։

Image result for երվանդ վարոսյան

«Դուք ձեր ներսում առանց որոշումների նշանակեիք, ում ուզում էիք՝ ընտրեիք։ Ինչի՞ եք ձևական թղթի կտորով հրապարակում. նրա համար, որ հանրությունը տեղեկանա՝ այն աստիճան խառն եք, որ երեկ չգիտեի՞ք, թե ինչ եք անելու վաղը»,-ասաց Վարոսյանը՝ խոսքն ուղղելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։

«Այն, որ ԲԴԽ-ն  իրեն սպառել է դեռ չձևավորված, դա պարզ էր բոլորիս՝ դեռ վաղուց։ Դատական խորհուրդը չի արտացոլում բացարձակ իրականությունը և այն կազմով, ինչ կազմով որ կա՝ գոյություն պետք է չունենա։ Քանի դեռ այս խորհուրդն է փորձում ձևավորել դատական համակարգը, մենք դատական համակարգի սաղմեր անգամ դեռ չենք ունենալու։ Մենք պետք է իրենց ձևավորման սկզբունքները դեռ վեր հանենք, պետք է հասկանանք՝ իրենցից ո՞վ և ինչո՞ւ առաջադրվեց։ Դա պետք է հասկանալ, հետո մտածել՝ նրանք կարո՞ղ են դատավոր ընտրել, թե՝ ոչ։»,-հավելեց Վարոսյանը։

Նշենք, որ իրավական տեսանկյունից կան համապատասխան ցենզեր Վերաքննիչ դատարանի դատավոր դառնալու համար։ Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել` 

  • համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով
  • վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն։
  • իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:
դիտվել է 6958 անգամ
Լրահոս
18 Հոկ
Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ․ Նիկոլ ՓաշինյանՆախագահն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին Հայաստանում օլիգարխներ չկան․ Նիկոլ ՓաշինյանԱրդեն ավելի լավ եմ զգում.ՊիզելիՌունիի գոլը` տուգանայինից (տեսանյութ)Քանդվող բարիկադների ո՞ր կողմում կհայտնվի Կամո ԱրեյանըԱդրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը պահպանվում է․ ՓաշինյանՎարորդները կստանան 9 բալ. շատ խախտումների դեպքում կզրկվեն վարելու իրավունքից ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին․ Զախարովա Վանաձորի նախկին քաղաքապետի քույրը գաղափար չունի «գողից գողացողների» մասինՈրքան գումար է պահանջում ՊՍԺ-ն Նեյմարի համար Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը (տեսանյութ) Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է. Վահե Հովհաննիսյան Խոշտանգման մեջ մեղադրվողը չպետք է համաներմամբ ազատ արձակվի․ փաստաբանՆերկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը. ՈւՂԻՂ Ինչու է դատական հայց ներկայացվել «սաղ կյանքը շինարար» ռեկտորի դեմ. մի մամլիչի պատմություն Կապանում բացվեց ԻԴԵԱԼ համակարգի նոր խանութ-սրահը Փոքրիկի արձագանքը Մխիթարյանի գոլին (տեսանյութ)Բանակում ժողովրդավարություն հիմնելը կտանի պետության և բանակի կործանմանը. ՀՀ ԶՈւ թիկունքի պետԲազկամարտ. հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել ԹուրքիայումՄիգուցե հեռացող դեսպանի հեռացող մեսիջ է, բայց արդյո՞ք պետդեպարտամենտն էլ է հեռանումՆիկոլը պետք է հստակ հասկանա՝ ովքեր հանուն պաշտոնի դավաճանում են Սերժին, վաղն էլ դավաճանելու են իրենՄԻԵԴ-ը հերթական վճիռներն է կայացրել Մարտի 1-ի գործով. Հայաստանը պարտավոր է վճարել 7500 եվրո Ո՞րն է լինելու ԱԺ չորրորդ ուժը. ՀՅԴ, «Սասնա Ծռե՞ր», թե՞ «Ալյանս»Ֆրանկոֆոնիայի ժամանակ Արցախ այցելած լրագրողները կհայտվեն Բաքվի «սև ցուցակում»Մխիթարյանը՝ Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակի մասինՌոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ Գյուլերի գործերը նոր մակարդակի բարձրացրին համաշխարhային լուսանկարչական արվեստը․ Փաշինյան Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ NBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Տուգանքները տուգանելու համար չեն, այլ կանխարգելելու․ Արսեն ԹորոսյանԱջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել հայ-վրացական սահմանին (տեսանյութ)Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում. նամակ Արմավիրի նորանշանակ մարզպետինՕրվա կադրը Շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայազգի աշխարհահռչակ գիտնականը Երևանում գիտական նստաշրջան կանցկացնի՝ Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովի շրջանակումԴեսպանի հայտարարությունը բացահայտեց պետության քաղաքական դիմադրողականության անկումը․ Աշոտյանը՝ Միլսի հայտարարության մասինՆիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ «…Պարզապես հոգնել եմ». 59-ամյա կինը Լոռիում ինքնասպանություն է գործել Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր կուսակցություն կստեղծիՄենք սատարում ենք Փաշինյանի կառավարությանն ու իր թիմին. «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ավարտվել է վարչական համաներման գործընթացը Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա. Զոհրաբ Մնացականյան Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասինՆախորդ կառավարության բյուջետային քաղաքականությունը շարունակվում է«Թուրքիայում լուսանկարչական արվեստի կարևորագույն անուններից մեկը». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հիացմունքով են խոսել հայկական գինու և կոնյակի մասին. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված