00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սահմանային լարվածությունը երկար կտևի․ թուրքը գեներալի կորստից հետո չի հանդարտվի․ Վովա Վարդանով (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնն է «Փյունիկ» ՖԱ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետԱյս իրավիճակը կարող է բերել լայնամասշտաբ ռազմական գործողությունների. ազատամարտիկ (տեսանյութ)Ո՞վ է ներքին թուրքը և ո՞վ ներսից կբացի բերդի դարպասներըԱնձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունիՀԱՊԿ-ը չդավաճանեց իր մշտական գործելակերպին․ Արման Բաբաջանյան ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Սնանկության դատարանումԱդրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հետեւաբար, ՀԱՊԿ-ը պետք է միայն Բաքվին կոչ անի դադարեցնել կրակը. Մարուքյան Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին. Արմեն Սարգսյանը՝ Մակրոնին

Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյանի հանդիպել է ՀՀ ոստիկանության աշխատողներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:


«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները և ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՛ հանրության, և՛ պետական մարմինների, և՛ իշխանության ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը: «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային քննարկումների ոգին և բովանդակությունը նույնիսկ մեկ միլիմետրով չի տարբերվում այն բովանդակությունից, որ գոյություն ունի հրապարակային: Սա շատ կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ոստիկանության գործունեությունը՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար և Հայաստանում օրինականության հաստատման կարևորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է: Այստեղ պետք է հստակ գիտակցենք, որ հանցավորության դեմ պայքարում նույնպես առաջամարտիկը պետք է լինի ոստիկանությունը: Վերջինիս գործունեության արդյունքում պետք է հստակ արձանագրենք քրեածին իրավիճակի էական և տեսանելի փոփոխություն ՀՀ-ում, որին հասնելու համար պետք է համոզված լինենք, որ ոստիկանությունում ղեկավար կազմը հստակ գիտակցում է իր անելիքը և պրոֆեսիոնալ կերպով պատրաստ է իրագործել այդ գործառույթը»,- նշել է վարչապետը: 
Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը դրել է ոստիկանության առաջ՝ կազմակերպված հանցավորության և այս համատեքստում կոռուպցիայի, նման երևույթների ու չարաշահումների դեմ պայքարն է: «Կարող եմ ուրախությամբ նշել՝ վերջին օրերին ստանում եմ տեղեկություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ոստիկանության գործունեության արդյունավետությունն այս ուղղությամբ սկսում է էական փոփոխություններ ունենալ, ինչն, անկեղծ ասեմ, ինձ շատ է ուրախանցում: Կրկին ասում եմ, որ խոսքն ամենևին չի կարող և չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում, այսինքն՝ անձնական մոտիվացիան այնպես չէ, որ կարող է գալ միայն երկրի առաջին դեմքից, տեսականորեն՝ ոստիկանության պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, ռեգիոնալի պետը կարող է ունենալ անձնական մոտիվացիաներ, բաժնի և բաժանմունքի պետը կարող են ունենալ անձնական մոտիվացիաներ: Մենք պետք է գործունեթյան այս տեսակն ընդհանրապես բացառենք և ոստիկանության գործունեությունը համապատասխանեցնենք ՀՀ օրենսսդրությանը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության և օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից և օրենքներից: «Մեր խնդիրն այս երկու իրականությունները նույնականացնելն է, այսինքն՝ իրականությունը համապատասխանեցնելն այն կարգավորումներին, որոնք տրված են ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, գիտենք, որ երբեմն օրենսդրության որակն այնպիսին է, որ նույնականացումը լիարժեք հնարավոր չի իրականացնել՝ վատ որակի օրենքների պատճառով, բայց քանի դեռ դրանք գործում են որպես օրենք, ուրեմն դրանք օրենք են և եթե բոլորս գալիս ենք այն համոզման, որ դրանք վատ օրենքներ են՝ ուրեմն պետք է աշխատենք դրանց լավացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 
Վարչապետի բարձրացրած հաջորդ խնդիրը վերաբերել է հասարակական կարգի և անվտանգության պահպանմանն ու ապահովմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այս առումով մեծ խնդիրներ չկան և չպետք է լինեն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի փոփոխություններից հետո նաև հաստատվել է համապատասխան մթնոլորտ: «Ոստիկանության խնդիրն է նաև սիրո և համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որևէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետև օրինախախտումները սիրո և համերաշխության մթնոլորտի թիվ մեկ թշնամին են. որևէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո և համեշախության մթոնոլորտը: Այս առումով, ցավոք, ազդակներ եմ ստանում, որ շատ դեպքերում այո՛, մարդիկ նկատում են, որ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության գործելակերպն էականորեն փոխվել է, բայց նաև որոշ դեպքերում, ցավոք, ահազանգ եմ ստանում, որ երբեմն ճանապարհային ոստիկանությունն այնքան փափուկ է օրինախախտների նկատմամբ, որ դա քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում: Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից և անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը և օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ: Այսինքն, ժողովրդավարական հասարակությունը հիմնված է իրավունքի գերակայության, օրենքի գերակայության վրա: Եվ եթե մենք օրինախախտումների նկատմամբ չափազանց խիստ մոտեցումներ չենք ցուցաբերում՝ դա ժողովրդավարության առաջին հակոտնյան է: Մյուս կողմից, այս խնդիրը մենք պետք է լուծենք նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և գործենք որոշակի սահմանափակումների շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
Կրկին անդրադառնալով ադապտացիայի շրջանին՝ վարչապետը նկատել է, որ անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգևորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են: «Իհարկե, բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են և պետք է փակվեն: Բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն, եթե դրա համար չկան շատ լուրջ պատճառներ, որոնք բացառում են այդ հնարավորությունը: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին և մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա, չի եղել և եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չէին ունենա: Սա ամենակարևոր խնդիրն է: Մեր նպատակն է՝ համախմբել հանրության լավագույն ներուժը, հանրային կյանքը դարձնել առավել ներառական, որպեսզի կարողանանք իսկապես մեր երկրին զարգացման նոր ուժ, նոր խթան, նոր ոգևորություն, նոր էներգիա հաղորդել: Հայաստանում ձևավորված էներգիայի մի մասը, իր չափաբաժինը պետք է ստանա նաև ՀՀ ոստիկանությունը: Այս ողջ գործընթացի ընթացքում անընդհատ, հենց առաջին օրից փորձել ենք այսպես ասած պայմանական բարիկադները քանդել և կարծում եմ, որ այսօրվա մեր զրույցն ապացույցն է նրա, որ այդ բարիկադները քանդված են: Կոչ եմ անում ձեզ որպեսզի յուրաքանչյուր ոստիկան օգտվի այդ հնարավորությունից, դրանից որևէ մեկը զրկված չէ և այդ հնարավորությունից օգտվելը նշանակում է անառարկելիորեն ծառայել օրենքին, իրավունքին, իրավակարգին»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով քննարկել նաև ողջ պետական համակարգի, այդ թվում՝ ոստիկանության արդյունավետության բարձրացման հարցերը: «Հնարավոր են և մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնց նպատակը լինելու է հենց իմ ասած խնդիրների լուծման առավել արդյունավետ լինելը: Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի: «Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, չնայած դրանք լիարժեք իմ լիազորությունների շրջանակում են, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի: Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: Հակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգի կայունությունը պահպանվի, որպեսզի նաև ոստիկանության համակարգն այս հեղափոխության արդյունքում իրեն զգա հաղթանակած նույնքան, որքան իրենց հաղթանակած են զգում ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում: Մեր գործառույթների իրականացման շրջանակներում մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդամենն ունենա մի խնդիր, որպեսզի իր ամեն հաջորդ օրվա գործողությունը լինի առավել արդյունավետ, առավել օրինական, առավել հիմնված իրավունքի վրա և ծառայությունն ամեն օրվա հետ դառնա ավելի ու ավելի նվիրված, ավելի ու ավելի մեծ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Այս ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար և վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար: «Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերիյ Օսիպյանը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
14 Հուլ
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է. Արթուր ՎանեցյանԱմերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ադրբեջանը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է իր իսկ բնակավայրերի մոտ (լուսանկար)Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՀՀ ԶՈւ-երը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. Փաշինյան (տեսանյութ)ՀԱՊԿ-ն հաշվի է առել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի զեկույցըՄենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի. Թուրքիայի ՊՆ Իտալիայի առաջնության խաղում «Ինտերը» հաղթեց «Տորինոյին»Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ ևս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. Ռոբերտ Հայրապետյան Այգեպարում գնդակոծությունից տներ են այրվում. «Հետք» Բավ է բռնությանն ու սադրանքին. իսպանացի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլային CAS-ում հաղթանակից հետո նոր պայմանագիր կառաջարկի․ Daily MirrorՀայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք. «Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը Ռուստամ Բադասյանի հրամանով՝ Արդարադատության գնդապետը բարձր պաշտոնի է նշանակվելԽաղաղության համար զոհվելը համամարդկային հերոսություն ա. Աշոտ ՓաշինյանԽոցված ադրբեջանական ԱԹՍ-ն 30 մլն դոլար արժե և սա այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն էԼարված իրավիճակ՝ Ամուլսարում (տեսանյութ)ՀԱՊԿ արձագանքը. ինչի՞ մասին էր պետք մտածել 2018-ին«Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ»-ը ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները «Մեր Գրիշը». Հակառակորդի արձակած կրակից զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսանկարըՍահմանային լարվածությունը երկար կտևի․ թուրքը գեներալի կորստից հետո չի հանդարտվի․ Վովա Վարդանով (տեսանյութ)Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը Հորդառատ անձրևից և կարկուտից լուրջ վնասներ է կրել «Զանգակ» մանկապարտեզը (լուսանկարներ)Դիլետանտությո՞ւն, թե՞ մտածված քաղաքականություն. ինչո՞ւ է պասիվ հայտնի ՊՈԱԿ-ըԱրմեն Սարգսյանը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ«Արարատ-Արմենիա»-ն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնն է Մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը և ոգին. Միքայել Մինասյան«Իմ քայլի» պատգամավորը լուսանկար է հրապարակել «1111» բարձունքիցՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա սրացումը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը«Փյունիկ» ՖԱ-ն խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ«Սպայկա» ՍՊԸ գրասենյակի գործունեությունը կասեցվել էԱյս իրավիճակը կարող է բերել լայնամասշտաբ ռազմական գործողությունների. ազատամարտիկ (տեսանյութ)Հակառակորդի արձակած կրակից զոհված Սմբատ Գաբրելյանի լուսանկարըՔոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների Ո՞վ է ներքին թուրքը և ո՞վ ներսից կբացի բերդի դարպասներըԻնչպես է հայկական կողմը խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. Արցախի ՊՆՀՀ ՄԻՊ-ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 մեքենա (տեսանյութ)Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. Արմեն ՍարգսյանՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակովՀայկական կողմը ևս երկու զոհ ունի Հուլիսի 13-ին ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 2661 դեպք. ՀՀ ոստիկանությունԱնձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունիԱԻ նախարարը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել Տավուշում ԶՈՒ ղեկավար կազմի հետ (տեսանյութ)
Ամենադիտված
«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակի կնոջ ինստագրամյան շքեղ լուսանկարները Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Մեհրիբան Ալիևան «պատասխանեց» Աննա Հակոբյանին Մարիամ Մելիքյանը համոզում է դստերը, որ նա հայերեն խոսի․ վերջինս անդրդվելի է ու միայն թուրքերեն է պատասխանում (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալԱդրբեջանցի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի մահը հաստատվեց (տեսանյութ)Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից Բաքվի «զոնդաժը» և Մոսկվայի պատասխանը. ո՞ւմ է սպառնում քաղաքական «տապը»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումը«Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)