Ինչքան փող ուներ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ
ArmeniaArmtimes.com-ը գրում է.
Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I» մոդելի ավտոմեքենա:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 107 մլն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 8 միլիոն դրամը գերազանցող գույք` 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու եւ ժամանակակից նկարիչների կտավներ:
Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 մլն 200 հազար դրամ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: