Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը
SportԵվրոպայի լիգայի որակավորման երկորդ փուլում «Ալաշկերտ»-ի մրցակիցը կլինի Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկա» թիմը, որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից` Ղազախստանի «Աստանա»-ի հետ դիմակայության արդյունքում (0:1, 0:2): Այս մասին գրում է հայկական թիմի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտ»-ի և «Սուտյեսկա»-ի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ Մոնտենեգրոյի Նիկշիչի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին):
Հայաստանի և Մոնտենեգրոյի չեմպիոնների միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 2-ին՝ Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19:00-ին: Մուտքն ազատ է:
Հուլիսի 23-ին Շվեյցարիայի Նիոնում կկայանա Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: