«Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան
SocietyՀայաստանն ունի բոլոր հայերի կարիքը՝ Երևանից մինչև Վաշինգտոն, Փարիզից մինչև Տոկիո:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Փախվարչապետը նշել է. «Երևանում, կառավարությունում, որևէ մասնավոր տանը, Վաշինգտոնում, Փարիզում, Տոկիոյում և որտեղ որևէ հայ կա, բոլորս պետք է քաջ գիտակցենք ու հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորության համար, որ ստեղծվել է Հայաստանում:Վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ, որ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի հեղինակությունը բարձրացնելու, ապահովելու զարգացում Հայաստանում ու սփյուռքում»:
Արարատ Միրզոյանը նաև շեշտել է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություններից ակնկալում է կանգնել Հայաստանում ձևավորված նոր կառավարության կողքին: