00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մեկ տարի Գյումրիի գիշերօթիկի բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը պարզվել է. նա 18 տարեկան է Ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք․ Հունան Պողոսյանը՝ սյունեցիներինՓաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու ԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց ԸՕ փոփոխության նախագծին Վրեժը անխուսափելի էԱյս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին. Շարմազանովը՝ Փաշինյանին Իսկական ժամանակն է խոսել գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին․ Միքայել ՄելքումյանՀովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լինելու է մեծ մարդասիրական համաներում․ Զեյնալյան

Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...

Այս տարի ԲՈւՀ-երում դիմորդների թվի կտրուկ նվազմամբ պայմանավորված՝ մի շարք պետական և ոչ պետական ԲՈւՀ-երի որոշ ֆակուլտետներում ընդհանրապես ընդունելություն չի իրականացվել։ Այստեղ առավել թիրախային են դարձել ոչ պետական ԲՈՒՀ-երը, քանի որ  պետական ԲՈւՀ-երում անցողիկ շեմն այնքան ցածր է եղել, որ բոլոր դիմորդներն ընդունվել են պետական ԲՈՒՀ-եր։

Խնդրով պայամնավորված՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել մասնավոր ԲՈւՀ-երի ռեկտորների հետ և առաջարկել, որ նրանք միավորվեն։

Հանդիպման մանրամասների շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Գլաձորի համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի հետ, ով նշեց, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նախարար դառնալուց հետո առաջին անգամ ցանկություն է հայտնել մասնավոր ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ հանդիպել և ներկայացնել իր տեսլականը կրթության և մասնավոր բուհական համակարգի մասին։ Հանդիպման ընթացքում ռեկտորներն ու ԿԳ նախարարը քննարկել են մասնավոր ԲՈՒՀ-երի գոյատևման հարցը և հանգել են եզրակացության, որ մասնավոր ԲՈՒՀ-երում պետք է ստուգումներ անցկացվեն և դրա հիման վրա կամ փակվեն, կամ էլ միավորվեն՝ գնալով խոշորացման ճանապարհով։

«Իմ կարծիքով, դա բավականին դժվար գործ կլինի։ Միավորման համար պետք է միավորվող սուբյեկտները լինեն նույն արժեհամակարգի կրողները։ Եթե նույն արժեհամակարգի կրողներ չեն, միավորվելն անիմաստ է։ Այդ միավորման գործընթացը կարող է լինել 2 սկզբունքով. կամ նմանը գտնում է նմանին և դառնում է ԲՈՒՀ, կամ դադարում է գործել։ Մենք պլաններ չունենք միավորվել որևէ ԲՈՒՀ-ի հետ, բայց եթե անգամ անհրաժեշտություն լինի՝ մենք կարող ենք միավորվել միայն մեզ հետ նույն արժեհամակարգը կրող ԲՈՒՀ-ի հետ»,-ասաց Ջհանգիրյանը։

Անդրադառանալով դիմորդների նվազմանը և պետական ԲՈՒՀ-երի ընդունելության շեմն իջեցնելուն, Ջհանգիրյանն ասաց, որ առաջին հերթին դա պայմանավորված է բնակչության և շրջանավարտների պակասով, սակայն մասնավոր ԲՈՒՀ-երի հանդեպ անվստահությունը գալիս է դեռևս Արմեն Աշոտյանի ԿԳ նախարար լինելու ժամանակներից, ով մշտապես կրկնել է, թե մասնավոր ԲՈՒՀ-երը լավը չեն, հետևաբար, ԿԳ նախարարի կողմից նման վերաբերմունքի դեպքում մասնավոր ԲՈՒՀ-երը աճ չէին կարող գրանցել: Ջհանգիրյանը հավելեց, որ աշխարհի 10 լավագույն ԲՈՒՀ-երը մասնավոր են, և նրանք լավագույնն են դարձել պետական օժանդակության շնորհիվ։

«Մեր կրթության նոր նախարարը  անառողջ կրթական համակարգ է ժառանգել և այն կրթական համակարգի տեսքի բերելու համար մեծ աշխատանք է անհրաժեշտ։ Ես կարծում եմ՝ հստակ քաղաքական կամք և ցանկություն դրսևորելու դեպքում դա հնարավոր է։ Հիմնական խնդիրը պետք է լինի այնպիսի կրթական ծրագրերի ստեղծումը, որ մենք պատրաստենք մասնագետ առաջին հերթին ՀՀ համար: Թե որ ԲՈՒՀ-ը դա կիրականացնի՝ պետության համար պետք է նշանակություն չունենա»,-ասաց Ջհանգիրյանը։

դիտվել է 10192 անգամ
Լրահոս
19 Հոկ
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մեկ տարի Գյումրիի գիշերօթիկի բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը պարզվել է. նա 18 տարեկան է Ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք․ Հունան Պողոսյանը՝ սյունեցիներինՓաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Մահացել է ՀԱՕԿ 2-րդ նախագահ Ռաֆայել ԹորոյանըԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց ԸՕ փոփոխության նախագծին Վրեժը անխուսափելի էԱյս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին. Շարմազանովը՝ Փաշինյանին Իսկական ժամանակն է խոսել գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին․ Միքայել ՄելքումյանՆիկոլ Փաշինյանը Սյունիքում է (տեսանյութ)«Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի ընտրություններին«Կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք». Ստեփան Դանիելյան Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լինելու է մեծ մարդասիրական համաներում․ ԶեյնալյանՏրանսպորտի նախարարը չի՞ գիտակցում իր պաշտոնի լրջությունը Ի՞նչ հիմնավորմամբ եք առաջարկում այս տարի չկիրառել տեսանկարահանող սարքավորումները. Կոստանյանը՝ ԶեյնալյանինNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը դադարեցվեց. փոխվարչապետը չի եկել հանդիպմանՈրքան ժամանակ ունեն կուսակցությունները ընտրական ցուցակների գրանցման համարԽոշոր վթար Երևանում, գնդապետի 22-ամյա որդու մասնակցությամբ. կան վիրավորներ ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա Ավարտվեցին պատանեկան Օլիմպիական խաղերԷջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնում է քաղբանտարկյալի «ոտքերը ջարդել» (ձայնագրություն) Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ) Վահագն Հովակիմյանը՝ Կամո Արեյանին փոխարինելու մասինՍպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ Թրամփի խորհրդական ընկերը կայցելի Հայաստան ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին «Ալյանս»-ը սեփական ցուցակով, առանձին կմասնակցի ընտրություններին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները Սադրանք է. Սևակ Միքայելյանի շտաբն արձագանքել է դպրոցի տնօրենի հետ հրապարակված ձայնագրությանը Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համարԳարնանն այգին կհանձնվի երևանցուն (տեսանյութ)Օրվա խորհուրդըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում անակնկալներ են սպասվում. «Փաստ»Նախկինում կայացված որոշումների համար այժմ վատ դրության մեջ են հայտնվելու օրվա իշխանությունները. «Ժողովուրդ»Ինչ է պատմել Բարսեղ Բեգլարյանը իրավապահներին. «Ժողովուրդ» Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում. «Ժամանակ»Երեւանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Վահագն Հովակիմյանը. «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին. «Ժողովուրդ».ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. Հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները. «Ժամանակ»Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է. «Ժողովուրդ»Հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ» «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. «Իրատես»Բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ. «Հրապարակ»Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին. «Հրապարակ»Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից. «Հրապարակ»
Ամենադիտված