Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
АрменияShamshyan.com-ը գրում է.
Այսօր, հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Hyundai Elantra մակնիշի 014 QC 01 համարանիշի և Jeep մակնիշի 81 AP 111 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որից 4-ը՝ երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Jeep-ի վարորդը: Գ. Շամշյանի տեղեկություներով, Hyundai-ն հաշվառված է Հայաստանի քննչական կոմիտեի հաշվեկշռում և սպասարկում է նույն կոմիտեի վարչություններից մեկի պետին:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: