Lurer.com | ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորը«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի

Հայկական մշակույթի հանրահռչակումը ցանկացած միջազգային հարթակում շատ կարևոր է:

Անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին և հայկական կողմի՝ «Ֆոլքլայֆ» մշակութային փառատոնի մասնակցությանը՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ մի կողմից՝ կարևոր է մշակույթի պահպանությունը, զարգացումը երկրի ներսում, մյուս կողմից՝ մեր մշակույթի հանրահռչակումը, այն ճանաչելի, տեսանելի դարձնելն այլ ժողովուրդներին:

«Վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մասնակցել եմ «Ֆոլքլայֆ» փառատոնին, որտեղ ներկայացված էին հայերը և կատալոնացիները: Իհարկե, ինձ համար թե՛ որպես հայ, թե՛ որպես մշակույթի նախարար մեծ ոգևորություն էր տեսնել Վաշինգտոնի կենտրոնում մեզ բնորոշող, բնութագրող հայկական տաղավարներ: Ուրախալի էր նաև տեսնել մշակույթի և նորագույն տեխնոլոգիաների համադրությունը»,-նշեց նախարարը՝ հատուկ շեշտելով, որ մեծ ոգևորություն է նկատել «Ֆոլքլայֆ»-ին մասնակցած ոչ միայն օտարազգիների, զբոսաշրջիկների, այլև մեր հայրենակիցների շրջանում: 10 օր շարունակ հազարավոր հյուրեր հնարավորություն ունեին ծանոթանալու հայկական ավանդական մշակույթին, սովորույթներին և մեր մշակույթը կրողներին:

Նախարարն այցն ԱՄՆ արդյունավետ է գնահատում: «Այցի ժամանակ հանդիպում եմ ունեցել նաև The National Endowment for the Arts կազմակերպության հետ, որը ֆինանսավորում է տարբեր մշակութային ծրագրեր: Փորձեցինք նրանց հետ հասկանալ և քննարկել, թե ինչ սկզբունքներով, չափանիշներով են նրանք ԱՄՆ 50 նահանգներում մշակութային ծրագրերի ընտրություն կատարում: Բավականին արդյունավետ հանդիպում էր, որից, կարծում եմ, մենք որոշակի եզրակացություններ կանենք»,-շեշտեց Լիլիթ Մակունցը:

ՀՀ մշակույթի նախարարը հավելեց, որ եղել է նաև Լոս Անջելեսում. այցը պետական բյուջեից չէր ֆինանսավորվում, տեղի համայնքի և «Ստեղծարար Հայաստանի» գործընկերների հրավերն էր:

«Այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել տեղի մշակութային գործիչների, մշակույթում ակտիվ գործունեություն ծավալողների հետ: Նրանք ցանկանում էին ծանոթանալ նոր կառավարության ներկայացուցչի հետ, իրենց հարցերն ուղղել նրան թավշյա հեղափոխության որոշակի գործընթացներին առնչվող թեմաների շուրջ, այն մասին, թե հետագայում ինչպես է ծավալելու իր գործունեությունը կառավարությունը, մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարությունը: Այցելության ժամանակ հանդիպում եմ ունեցել նաև մի շարք մեծահարուստ սփյուռքահայերի հետ: Նրանց հետ փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող են իրենց ներդրումն ունենալ նոր Հայաստանում: Որոշակի գործընթացներ պայմանավորվածությունների փուլում են, մեծ հույս ունեմ, որ արդյունք լինելու է: Այս պահին այլ բան դեռ չեմ հրապարակի»,-հավելեց նա:

Մակունցը հիշեցրեց, որ այս տարի սեպտեմբերին Նյու Յորքի

«Մետրոպոլիտեն» թանգարանում բացվելու է Հայաստանին առնչվող ցուցահանդես: «Այստեղ ներկայացնելու ենք հուշարձանային բեկորներ: «Մետրոպոլիտեն»-ում անցկացվելիք ցուցահանդեսը տևելու է մոտ 7 ամիս: Մեզ համար մեծ հաջողություն է, որ նման վայրում է անցկացվելու ցուցահանդեսը: Ամիսներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ հնարավորություն կունենան ծանոթանալու հայ մշակույթին: ԱՄՆ-ի և Հայաստանի մշակութային փոխանակումը հետաքրքիր է այնքանով, որ այստեղ գնահատվում է յուրօրինակությունը: Մենք հետաքրքիր ենք ոչ միայն ԱՄՆ-ին, այլև աշխարհին մեր յուրօրինակությամբ: Եվ դա պետք է ներկայացնենք ու ամեն հնարավոր կերպով ընդգծենք: Իհարկե, նոր շունչ, նոր երանգ հաղորդելով»,-եզրափակեց ՀՀ մշակույթի նախարարը:

դիտվել է 1694 անգամ
Լրահոս
20 Օգոս
Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվելԴատավոր Հայարփի Զարգարյանի միլիոնները տարեցտարի սրընթաց ավելանում ենՌոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է․ Րաֆֆի ՀովհաննիսյանՔրեակատարողական ծառայության պետը երկու ծառայողի շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում Նիկոլ Փաշինյանը երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը․ Արմեն Մինասյան (լուսանկարներ)Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ«Ժառանգության» քաղաքապետի 3 թեկնածուներից մեկը Րաֆիի Հովհաննիսյանն է «Վարդարը» հաղթել է Տիգրան Բարսեղյանի խփած միակ գոլի շնորհիվ (տեսանյութ)Սննդային թունավորում Արցախում Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորըԹբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Թուրքիայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)Սահմանադրական փոփոխություններ կարող է իրականացվել ՀՀԿ-ի համաձայնության դեպքում․ փաստաբանՀայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ ԺՈՒԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր, կրքոտ ֆոտոշարքում (տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը Հայաստանի ժողովրդին փոխանցելով․ Սաակաշվիլի«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հորդորում ու կոչ եմ անում դպրոցի տնօրեններին, աշակերտներին աջակցել ներգաղթյալ երեխաներին. ԿԳ նախարարԱրմեն Աշոտյանը կդիմի Նիկոլ ՓաշինյանինԱստղագուշակ` օգոստոսի 20-ի համարՕրվա խորհուրդըԿայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար ԱշտարակումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան 70 դիակ հանրակացարանի դիմացԲացառիկ երևույթ. Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. ահա, թե երբ Ողբերգական դեպք Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Սուրենյանի կանխատեսումըԴաժան ճշմարտություններ Խոյերի մասին (գրված Խոյի կողմից) Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը (տեսանյութ) Պրեմիերա. Անի Երանյան «Only you» (տեսանյութ)Վլադիմիր Պուտին-Անգելա Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրըԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջՄասիսում քաղաքացին ինքնահրկիզվել էԱռաջիկա 5 օրերին անձրեւ է սպասվում«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքինԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբԱյսօր հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...