Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ
НКԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարածքային կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: