Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 

Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից․ նախարար Պապիկյանն այցելել է Տավուշ

Հայաստան

ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ հուլիսի 21-ին և 22-ին շրջայց է կատարել Տավուշի մարզում:  Ճանաչողական այցի ընթացքում նախարարը եղել է մարզի խոշորացված, ինչպես նաև սահմանապահ մի շարք համայնքներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Դիլիջանի համայնքապետարանում նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանի ներկայացուցիչների հետ, ծանոթացել խոշորացման գործընթացի արդյունքում գրանցված դրական և բացասական արձանագրումներին։ Անդրադառնալով խոշորացմանը վերաբերող  հանրության մտահոգություններին՝  նախարարն ընդգծել է, որ շատ հաճախ դրանք տեղին են, քանի որ քաղաքային համայնքներում ռեսուրսների գերկենտրոնացումը երկրորդային պլան է մղում գյուղական բնակավայրերի խնդիրները։ Այդ իսկ պատճառով նախարարը համայնքային պատասխանատուներին հորդորել է սուբվենցիայի ծրագրերից օգտվելիս նախապատվությունը տալ առավելապես գյուղական համայնքների կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։

Խոսելով Դիլիջանի զբոսաշրջության զարգացման մասին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքում առկա զբոսաշրջային հսկայական ներուժը պետք է օգտագործել հավուր պատշաճի, իսկ տարբեր բիզնես-նախագծեր իրականացնելիս ներգրավել հանրության առավել լայն շրջանակների։ Այս համատեքստում նախարար Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանին բնորոշ անտառապահպանության հիմնախնդիրներին՝ հորդորելով նպատակային օգտագործել զբոսաշրջային գրավչություն ներկայացնող  անտառի ընձեռած բարիքները։

Այնուհետև նախարարն ուղևորվել է Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ և Դեբեդավան գյուղական բնակավայրեր, համայնքային կարիքների և խնդիրների մասին զրուցել տեղի բնակիչների հետ, խնդրել նրանց համայնքներում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնել Ուկրաինայի հայերի Ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանին, ով սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու նպատակով  նախարարի հետ շրջայց էր իրականացնում մարզում։

Այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում են ունեցել Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշորացված համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Տեղեկանալով համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների մասին՝ նախարարն ընդգծել է վարչական ղեկավարների կողմից համայնքային միջոցների նպատակային օգտագործման և դրանց հաշվետվողականության անհրաժեշտությունը։  Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև հանրության համար թափանցիկ և հասանելի գործելաոճի որդեգրումը և այս հարցում ավագանու դերակատարության բարձրացումը։ «Բացի հասարակության հետևողականությունից, պահանջվում է նաև ավագանու հետևողականությունը։ Ավագանին պետք է իմանա, որ իրեն տրված մանդատով հանրությունը պատվիրակում է գործել համայնքի շահերին համապատասխան՝ նպատակային և արդյունավետ օգտագործելով բյուջետային միջոցները»,- նշել է նախարարը։

Օրվա ավարտին նախարարը եղել է նաև սահմանապահ Բերքաբեր համայնքում, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Արզումանյանի և համայնքի ակտիվի հետ։  

«Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից։ Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանապահ համայնքի բնակիչը չկտրվի իր հողից և կարողանա ապրել ու արարել այնտեղ»,- Բերքաբերի բնակիչներին է դիմել է նախարարը և ընդգծել, որ սահմանապահ համայնքները մշտապես լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Բերքաբերցիների հետ զրույցում նախարարը քննարկել է համայնքի զարգացման հնարավորությունները, առկա հիմնախնդիրները  և հնարավոր ներդրումների միջոցով սահմանապահ համայնքը զարգացնելու ուղիները։

Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների և խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են վարչական շրջաններում խմելու և ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության հիմնախնդիրներին։ Նախարարը ներկայացրել է սուբվենցիայի ծրագրերի միջոցով  դրանք լուծելու կարևորությունը և արտասահմանի հայ գործարարների ներուժը սահմանապահ համայնքներ ուղղորդելու հեռանկարները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ
Ամենադիտված