Գիտնականները պատմել են, թե ինչ կլինի, եթե Երկրի պտույտները դանդաղեն
ԱշխարհԿոլորադոյի և Մոնտանայի համալսարանների աշխատակիցները հաղորդել են Երկրի պտույտների դադաղելու և մոլորակի վրա սեյսմիկ ակտիվության միջև կապի առկայության մասին։
Գիտնականները վերլուծել են սեյսմիկ ակտիվությունը XX դարի սկզբից։ Երկրի վրա ավելացման և նվազման շրջաններ են լինում։ Մասնագետները մի քանի փուլ են առանձնացրել 1900 թվականից մինչ մեր օրերը։ Երկրաշարժերի առավելագույն քանակությունը տեղի է ունենում ակտիվության նվազման հինգերորդ տարում։ Ըստ սեյսմոլոգների՝ 2018 թվականին ամենաբարձր ակտիվությունն է գրանցվելու։ Խոշոր երկրաշարժեր են տեղի ունենալու Վրանչա ռումինական լեռներում և այլ երկրներում։
Միջինում տարեկան 15 աղետ է գրանցվում։ Բարձր ակտիվության շրջաններում այդ թիվը երկու անգամով աճում է։ Այս տարի գիտնականները առնվազն 25 խոշոր երկրաշարժ են ակնկալում մոլորակի վրա։ .
Պեսիմիստները սկսել են նույնիսկ Ապոկալիպսիսի մասին խոսել։