Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ. սա դասական խոշտանգման օրինակ է. Մանվել Գրիգորյանի փաստաբան
ՔաղաքականՄանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա եւ քիմիոթերապիա եւ այլ հատուկ միջամտություններ է տեղի ունենում, սակայն բժիշկն ասում է, որ նրան արգելված է գտնվել նման վայրում:
Ավելին ասեմ, մենք նման օրինակներ են ունեցել՝ Հաց բերող (Արթուր Սարգսյան), Սողոմոն Քոչարյան, որոնք դասական խոշտանգման հետեւանքով մնացին անազատության մեջ եւ մահացան»,-ասաց նա: