Բախվել են Opel-ն ու նորակոչիկներ տեղափոխող Volkswagen-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
Արտակարգ ՊատահարԱյսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Երևան -Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի և Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Volkswagen-ը մեկնում էր Արցախի Հանրապետություն, իսկ ուղևորները եղել են նորակոչիկներ, ովքեր մեկնում էին զինվորական ծառայության։ Եվ ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։