Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսագրվի, բայց չի հրապարակայնացվի. ՀՔԾ պետ
Քաղաքական«Այո՛, ունենք որոշում, տեսագրություն իրականացնելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով ընդամենը րոպեներ անց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության ֆորմատի մասին:
«Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրել-չտեսագրելը որոշում է վարույթ իրականացնող մարմինը: Տեսագրությունը այդ քննչական գորոծողության արձանագրության բաղկացուցիչ մասն է: Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է»,- ասաց նա:
Սասուն Խաչատրյանը հերքեց տեղեկությունները, թե Էդիկ Հակոբյանը կամ Մուշեղ Բաբայանն են քննելու գործը. «Գործի քննիչը մեր ծառայության քննիչներից մեկն է, իսկ նրա անունը գաղտնի է պահվում նրան ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար»,- նշեց Խաչատրյանը:
ՀՔԾ պետը չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյոք մեղադրանք առաջադրելու հիմքեր կան, թե՝ ոչ: Նա չպատասխանեց նաև, թե իրեն զեկուցե՞լ են, որ Քոչարյանն արդեն ՀՔԾ-ում է, թե՝ ոչ: