Չեմ հավատում, որ այս օրը եկել է. Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայր
ԲլոգոսֆերաՄարտի 1-ի տասը զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դժվարանանում է հավատալ այդ ամենին.
«Չեմ հավատում որ այս օրը եկել է, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի ժողովրդին , որ 10 տարի պայքարեցին, հաղթեցին, որ երբեք մեզ միայնակ չթողեցին, որ չմոռացան Մարտի 1-ի զոհերին, որ ստիպեցին ռոբերտ քոչարյան հանցագործին պատասխան տալ իր հանցագործության համար, ես ձեզ սիրում եմ, շատ կարոտել եմ»,-գրել է նա: