Արարատի մարզի բնակիչը մեծ քանակությամբ զինվորական պարագաներ է հանձնել ոստիկանությանը (տեսանյութ)
Видео«ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀ ՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ.-ն և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք՝ 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա և այլն»,- այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։