Բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը պարտվեց Ջիբրալթարին
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի շրջանակում մրցեց Ջիբրալթարի հետ:
Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը ակտիվ էր առաջ անցավ հաշվի մեջ՝ 16:23: Երկրորդում ևս առավելությունը հայկական թիմի կողմն էր և թիմերը մեծ ընդմիջման գնացին 34:39 հաշվով: Հաջորդ երկու քառորդներում Հայաստանի հավաքականը կորցրեց առաջատարի դիրքը և ի վերջո պարտվեց 66:64 հաշվով:
Հաջորդ հանդիպումը բասկետբոլի թիմը կխաղա հուլիսի 28-ին և կմրցի Սան Մարինոյի հետ: