Հաղթանակ թաղամասում 4 օր չի հաջողվում մարել հրդեհը. հրդեհաշիջմանը մասնակցում է 10 ջրատար և 36 հրշեջ–փրկարար
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 27-ին՝ ժամը 08:10-ի, դրությամբ փրկարարները վերսկսել են Երեւանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:
Հրշեջ-փրկարարները 15.000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության եւ «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար եւ 1 տրակտոր:
Հիշեցնենք, որ հրդեհն աղբանոցում սկսվել է դեռեւս հուլիսի 24-ին: