Բասկետբոլի թիմը պարտությամբ ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՄինչև 18 տարեկանների Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ավարտվեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Մինչև 18 տարեկանների Հայաստանի հավաքականը առաջնության վերջին խաղում 58-67 հաշվով պարտվեց Սան Մարինոյի հավաքականից և առաջնությունն ավարտեց 8-րդ հորիզոնականում:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտյոմ Փեչենջյանը, ով վաստակեց 19 միավոր: