Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) 

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ բանակում ծրագրին մասնակցեց 1200 սփյուռքահայ պատանի

Հասարակություն

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի և  «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով  11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Բյուրականի բանակավայրում: Չորս տարին մեկ անգամ անցկացվող բանակումին մասնակցեց 1200 հայ երիտասարդ աշխարհի տարբեր ծագերից՝ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Շվեդիայից և այլ երկրներից: Հուլիսի 19-28-ը  տևած ծրագրի շրջանակում պատանիները մասնակցեցին բազմաթիվ մրցույթների, ծանոթացան սկաուտական կարգուկանոնին, սկաուտներին հայկական մշակույթին։

«Սա 11-րդ բանակումն է, որից չորսը կազմակերպվել է Հայաստանից դուրս մինչև 1990 թվականը, սակայն, 1994-ից սկսած, հաջորդ յոթը Հայաստանում են իրականացվել:  Կարծում եմ՝ տրամաբանական է, որ, եթե Հայաստանն անկախ է, ապա հոմենըթմենն իր բոլոր միջոցառումները պետք է կյանքի կոչի այստեղ»,-նշեց Հոմենըթմենի կենտրոնական վարչության անդան Բագրատ Եսայանը:

Նա շեշտեց, որ 11 բանակումների ընթացքում համահայկական կառույցը մեծ զարգացում է ապրել. մեծացել է մասնակիցների թիվը: «Այս տարի 1200 պատանի է եկել: Դա հնարավոր չէր լինի, եթե Հայաստանն անկախ չլիներ, եթե չունենայինք այս բանակավայրը, որը ՀՀ տարբեր տարիներին գործող իշխանություններն են տրամադրել մեզ»,-ընդգծեց նա:

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը միշտ համագործակցել էՀՄԸՄ-ի հետ: «Այս տարի մինչգերատեսչական հանձնախմբով ապահովել ենք բոլոր անհրաժեշտ  պայմաններըճամբարի համար:

Կոչ եմ անելուոր բոլոր սկաուտները վերադառնան Հայաստան և մեր պետականության մաս կազմեն»,-ասաց փոխնախարարը և շեշտեցոր նախկին հոմենըթմենական է և շատ կարևորեց հոմենըթմենի դերը Սփյուռքում՝ առաջին հերթին հենց հայապահպանության և սերունդների դաստիարակության գործում:

Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդ Գարո Քալենդերյանը խոստովանեց՝ առաջին անգամը չէ, որ հայրենքում է, բայց ճամբարի մի մասը լինելը չափազանց հետաքրքիր է և ուսուցողական: «Այս օրերի ընթացքում տարբեր երկրների մասնակիցներն իրենց խաղարն էին ներկայացնում: Եղել են նաև մրցումներ: Մենք մագլցել ենք Արագած, եղել ենք Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում,  մի շարք այլ կարևոր նշանակություն ունեցող վայրերում: Շատ լավ եմ զգում ինձ այստեղ ու չորսը տարի հետո, եթե հնարավորություն ընձեռվի, անպայման կվերադառնամ»,-ասաց նա:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա ելույթը սկսեց աղոթքով, այնուհետև ասաց, որ այս տարի համազգային շուքով տոնախմբում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի  100-ամյակները: «Այդ առիթով մեկ տարի առաջ 2018 թվականը հռչակեցինք երիտասարդության տարի և հորդորեցինք մեր թեմական առաջնորդներին, մեր հոգևոր հովիվներին աշխարհասփյուռ, որպեսզի խրախուսեն, քաջալերեն հայ երիտասարդներին այցելել Հայաստան և զորանալ հայրենի մեր իրականությամբ, հաղորդ դառնալ մեր կյանքին, դրա հույսերին, դրա դժվարություններին, մարտահրավերներին և այս հրամայականների առջև ավելի ամրանալու հոգով ու զորանալու միասնականության մեջ: Վստահ եմ, որ այս բարձունքի վրա դուք զգում եք զորությունը հայոց հողի, ուժը հայոց լեռների և այս ճամբարումից հետո դուք պետք է վերադառնաք ձեր համայնքները՝ ավելի զորացած, ավելի հստակ պատկերացնելով ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում»,-շեշտեց Գարեգին Բ-ն:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»:  Հ.Մ.Ը.Մ.-ն կյանքի է կոչում մի շարք սկաուտական միջոցառռումներ։ Սկաուտական խմբերի մեծ մասն ընդգրկված է ազգային սկաուտական կազմակերպություններում։ Դրանցից որոշներն ունեն իրենց նվագախմբերը։ Սկաուտական ենթահանձնախմբի հիմնական նպատակն է դաստիարակել սկաուտներին հայրենասիրական ոգով, կերտել սկաուտին վայել բնավորություն, ծանոթացնել սկաուտական կարգուկանոնին, ինչպես նաև ավելի լավ ծանոթացնել սկաուտներին հայկական մշակույթին։ Սկաուտական ծրագրերը մշակվում և իրականացվում են Սկաուտական հանձնախմբի կողմից։ Վերջինս նշանակվում է Կենտրոնական վարչության կողմից։ Կազմակերպվում են նաև արշավներ, սկաուտիզմին և հայագիտական թեմաներին առնչվող գիտաժողովներ ու դասախոսություններ։ Դասախոսությունների ընթացքում բաժանվում են հայալեզու կրթական ձեռնարկներ։ Ծրագիրն ավարտելուց հետո սկաուտները հանձնում են համապատասխան քննություն և բարեհաջող ավարտելուց հետո ստանում վկայականներ։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված