Ռոնալդուն առաջին մարզումն է անցկացրել (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԿրիշտիանու Ռոնալդուն իր առաջին մարզումն է անցկացրել է «Յուվենտուս»-ում:
Ֆուտբոլիստը ֆիզպատրաստվածության մի քանի թեստ է հանձնել, որից հետո որոշվել է առաջիկա օրերի աշխատանքային ծրագիրը: Ռոնալդուի հետ մարզասրահում մարզվել են նաև Իգուաինը, Դիբալան, Կուադրադոն, Դուգլաս Կոստան ու Բենտանկուրը: Այս բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են Մունդիալ 2018-ին, այդ պատճառով էլ մյուս ֆուտբոլիստների համեմատ հանգստից ավելի ուշ են վերադարձել:
Նշենք, որ թուրինյան թիմի մյուս ֆուտբոլիստները հավաք են անցկացնում ԱՄՆ-ում: